Եվրամիությունն ընդլայնել է Իրանի դեմ պատժամիջոցները ՈՒկրաինայի հետ պատերազմում Ռուսաստանին Թեհրանի աջակցության պատճառով՝ երկուշաբթի հայտարարել է Եվրահանձնաժողովը։ Նոր պատժամիջոցներն ուղղված են նավերի և նավահանգիստների դեմ, որոնք օգտագործվում են իրանական արտադրության անօդաչու թռչող սարքերի, հրթիռների, հարակից տեխնոլոգիաների և բաղադրիչների տեղափոխման համար՝ ասված է զեկույցում:               
 

Կարմեն ԴԱՎԹՅԱՆ. Ռուսները Սերժ Սարգսյանի «բերանի գոլն» են փորձում

Կարմեն ԴԱՎԹՅԱՆ. Ռուսները Սերժ Սարգսյանի «բերանի գոլն» են փորձում
15.02.2013 | 16:28

Այո, իսկապես հետաքրքիր է, որ Հայաստան է ժամանել ՌԴ զինված ուժերի գլխավոր շտաբի պետը: Քվեարկության բուն օրից «հինգ րոպե պակաս»:
Ակնհայտորեն ներքին-սողացող գործընթացներ են տեղի ունենում, որոնց մեր աչքն ու ձեռքը չեն կարող հասնել:
Կարծես ամեն բան շատ ավելի լուրջ է:
Նախորդ օրն ասել էինք` Վ. Պուտինը Եվրասիական միության հարցն առաջնային է դարձրել նաև ՖՍԲ-ի համար: Չմոռանանք, որ ռուսական իսթեբլիշմենթը հնարավոր էր համարում Եվրասիական միության մեջ նաև Սիրիայի ներգրավումը;
Հեռանկարում, բայց, ոնց երևում է, այլևս «մոտանկարում» է հայտնվում Ստեփանակերտում ՀԱՊԿ խաղաղապահների տեղակայման քննարկումը, որը, մեր տեղեկություններով, Շոյգուի այցի ժամանակ տեղի է ունեցել:
Ստեփանակերտում ռուս` ՀԱՊԿ խաղաղապահների հայտնությունը, փաստորեն, կհեշտացնի դեպ Սիրիա Եվրասիական միության, հետևաբար` ՀԱՊԿ խաղաղապահների մուտքը ևս: Խաղաղապահների ներկայությունը Ստեփանակերտում փաստացի կնշանակի այսքան տարի ձգձգվող ղարաբաղայան խնդրի ֆինալ, որովհետև դրսին միշտ էլ հետաքրքրող առաջնահերթ, գուցե և միակ հարցը եղել է` ինչ գույնի սաղավարտներ կհայտնվեն Իրան-Ղարաբաղ սահմանագծում, ինչն էլ կնշանակի «կոնտրոլ փաթեթի» տիրապետում այդ «գծում»:
Հասկանալի է, որ մեր ռազմավարական գործընկեր «մայր-Ռուսիան» փորձում է իմանալ Սերժ Սարգսյանի «բերանի գոլը», ինչով էլ պայմանավորված կլինի բուն ընտրությունների օրը տեղի ունեցող քվեարկութունների, ինչպես նաև հետընտրական զարգացումների «որակը»:
Հետաքրքիր է, որ որևէ ձայն այս պահին Արևմուտքից դեռ չի գալիս:
Որպես օրինաչափություն, այս կարգի իրավիճակներից Սերժ Սարգսյանը կարողացել է խուսափել ոչ միայն հաշվարկված մանևրերի, այլև այն պատճառով, որ վերջին պահին կա´մ ռուսներն ու ամերիկացիք պայմանավորվել են, կա´մ էլ առժամանակ սառեցրել «պրոցեսը»:
Սպասենք-տեսնենք` այս անգամ ինչ կլինի. վիճակը հեշտերից չէ:

Դիտվել է՝ 5403

Մեկնաբանություններ