Չորրորդ հարկի Ռազմիկը Ֆեյսբուքում ստատուս գրեց, որ սիրտը պամիդորով ձվածեղ ա ուզում։ Մի քանի րոպեից կինը խոհանոցից քոմենթ գրեց, որ տանը պամիդոր չկա։ Ռազմիկը պատասխանեց՝ երեխուն ուղարկի, թող առնի։
Հզորներին ու թույլերին, ինչպես նաև անկապներին իրարից տարբերում է պրոբլեմներին մոտենալու նրանց օբյեկտիվության և լրջության չափը։
Մեզ նման անկապների համար ավելի շուտ բնութագրական է անլուրջ մոտեցումը հարցերին...
Խնդիրը միայն այն չէ, որ Տավուշի գյուղերի հանձնման դեպքում վտանգվում է Կարմիր Կամուրջ-Սևքար-Բերդ մայրուղային գազատարը:
Խնդիրն այն է, որ այդ սցենարի կյանքի կոչման դեպքում մեծ է հավանականությունը, որ Բաքուն կարող է հանդես գալ Մոզդոկ-Թբիլիսի (Հյուսիսային) գազամուղը գնելու նախաձեռնությամբ...
Ինչքան ասեն Աստված չկա՛, ավելի եմ հավատում,
Թեև չկա ոչ մի վկա, բայց էլի եմ հավատում,
Տիեզերքը հյուսող հրաշքն այնքան է վեհ ու գաղտնի,
Այնքան անդուռ, որ աներկբա վշտով լի եմ հավատում...
Ամառային երեկոներին, երբ հովն ընկնում էր, գնում էինք նոր բացված երգող շատրվանները նայելու: Էն ժամանակ մեծ-մեծ շենքերը չկային, ու հրապարակը նման էր շրջանաձև պարիսպներով մի իսկական անառիկ բերդի:
Մեծ հմտություն, ճկուն դիվանագիտություն է հարկավոր մեր խարխուլ նավը ռուսական Սցիլլայի ու արևմտյան Խարիբդայի արանքով անվնաս անցկացնելու համար։ Մեզ ճկուն դիվանագիտություն է հարկավոր, ոսկերչական նուրբ աշխատանք, սակայն մեզ մոտ այդ գործը կոպիտ մսագործներն են անում։
Մարտի 22-ի առավոտյան, իր բնակարանից դուրս գալուց հետո, ավտոկայանատեղիում ոստիկանության աշխատակիցները մի քանի հոգով թիկունքից հարձակվել ու անհամաչափ բիրտ ուժի կիրառմամբ, բռնություն գործադրելով՝ գետնին են տապալել AntiFake.am կայքի հիմնադիր, «Քաղաքացիական գիտակցություն» հասարակական կազմակերպության հիմնադիր, «Իմնեմնիմի» փոդքաստի համահեղինակ ու վարող Նարեկ Սամսոնյանին:
Հարցն այն չէ, թե Քրիստոսը հեղափոխություն իրականացրել է, թե՝ ոչ: Եթե եկեղեցականներրին թվում է, որ հեղափոխությունը պիտի պարտադիր ենթադրի իշխանափոխություն, իհարկե չի արել: Բայց Փաշինյանը այլ բան էր ասում:
Իսրայելի գործողությունները Լիբանանում հաջողություն ունեն նրա համար, որ իսրայելական կողմը լավ տեղեկացված է Լիբանանում գտնվող թիրախներից։ Հիմա կարող է մտածեք, որ դա բացառապես հետախուզական ցանցի արդյունք է, բայց՝ չէ։ Իսրայելը կարողանում է հետախուզել հնարավորինս իրական ժամանակի մեջ։