Le Figaro պարբերականը հրապարակել է քաղաքական ամենատարբեր շրջանակներ ներկայացնող ֆրանսիացի շուրջ երեք տասնյակ գործիչների հավաքական ուղերձը, որով նրանք դատապարտում են Ֆրանսիայի մասնակցությունը Բաքվում կայանալիք COP29-ին և պահանջում անհապաղ ազատ արձակել հայ պատանդներին: «Ամոթալի այս համաժողովի անցկացումը չպետք է ծառայի Ադրբեջանի ավտորիտար և կոռումպացված վարչակարգի պաշտպանությանը, ոչ էլ խրախուսի դրա ծավալապաշտական մտադրությունների իրականացումը»,- շեշտված է ուղերձում:                
 
  • «Աշխարհքս միշտ կմնա, ասա մարդը սևերես չմնա»

    «Աշխարհքս միշտ կմնա, ասա մարդը սևերես չմնա»

    08.07.2024| 13:50
    Հուլիսի 8-ը հայ արձակի մեծագույն վարպետ Ակսել Բակունցի մահվան օրն է: Այս վերջին բառակապակցությունը մեծ վերապահությամբ կարելի է օգտագործել, քանզի արձակագիրը զոհ գնաց ստալինյան բռնաճնշումներին, ավելի ստույգ՝ տխրահռչակ «եռյակի» վճռով գնդակահարվեց: Իսկ դրան նախորդել էին տանջալից հարցաքննությունները, անմարդկային կտտանքները, անհիմն մեղադրանքները՝ «կարված» սուտ մատնություններից: Ամեն կերպ իր անմեղությունն ապացուցելու՝ բարձրագույն տարբեր ատյաններ հղած նրա նամակները ևս սպասված արդյունքը չտվեցին:
  • Իմ նարեկագետ Վահրամը

    Իմ նարեկագետ Վահրամը

    06.07.2024| 22:07
    Վահրամ Լալայան (1974–2020): Ինձ ծանոթ «ամենախենթ» հայրենասերներից մեկը… «Վէմ» ռադիոկայան՝ ինձ մոտ եկավ, երբ շուրջ 1,5 տարի վարում էի «Ակունք» հաղորդաշարը: Խնդրեց Քրիստափոր Իվանյանի հիշատակին նվիրված հաղորդում պատրաստել, ասաց՝ գեներալը ոչ մի բարեկամ-հարազատ չունի, ոչ ոք նրա մասին չի մտածելու:
  • Այսօր Հայոց Նահապետ Ղևոնդ Ալիշանի ծննդյան օրն է (1820 – 1901)

    Այսօր Հայոց Նահապետ Ղևոնդ Ալիշանի ծննդյան օրն է (1820 – 1901)

    06.07.2024| 18:02
    Ղևոնդ Ալիշանը (հայ բանաստեղծ, բանասեր, պատմաբան, աշխարհագրագետ, թարգմանիչ) Վենետիկի Մխիթարյան միաբանության անդամ է: Ալիշանը գրական ասպարեզ է իջել որպես բանաստեղծ։ Շարունակելով Մխիթարյանների գրական ավանդները՝ սկզբում գրել է կրոնական թեմաներով, գրաբարով։
  • Միառպահ կտրվեք մամլիչ առօրյայից

    Միառպահ կտրվեք մամլիչ առօրյայից

    06.07.2024| 15:37
    Խորենացու իմաստուն ու հեռատես ձեռքով՝ կանացի այս դյութիչ կերպարը վաղուց ժամանակային ճամփորդության մեջ է: Նրան շարունակելու են անդրադառնալ նոր պոետներ ու արվեստագետներ: Վարուժանն իր Նազինիկին է մատուցել ավելի քան դար առաջ, երբ ծանրացող օրերի մշուշներում առինքնող կերպարների կարիքը կար: Ժամանակը գրեթե նույն ծանրությամբ ու դառնությամբ է հիմա մեզ փորձության ենթարկում, և կրկին, գրողական ու գեղագիտական բնազդով, պահանջ է զգացվում վերստին լուսավառելու այդ կերպարը՝ որպես հոգու սփոփանք, որպես մի կախարդիչ աստղ, որ կարող է ուժ և հույս ներշնչել՝ անկումներին չհանձնվելու համար: Ես ընթերցողներին առաջարկում եմ իմ Նազինիկին՝ սյուժետային ու բարոյական նոր գծերով: Թող նա ձեզ միառպահ կտրի մամլիչ առօրյայից և պարգևի արվեստի ու անձնվիրումի նոր ցոլանքներ: Բարի ընթերցում:
  • Հավերժություն

    Հավերժություն

    06.07.2024| 14:29
    Քարը՝ քարի վրա, Սարը՝ սարի ուսին, Դարը՝ դարի վրա, Ծառը՝ ծառի գլխին:
  • Այս հիվանդ հանճարեղ պատանին

    Այս հիվանդ հանճարեղ պատանին

    05.07.2024| 12:51
    Արևմտահայ բանաստեղծ ՄԻՍԱՔ ՄԵԾԱՐԵՆՑԸ գրական ասպարեզ իջավ այն ժամանակ, երբ ամբողջ թափով մոլեգնում էին համիդյան բռնությունները։ Սուլթանը հասել էր մոլագարության։ Սեփական ստվերից անգամ վախեցող մարդակերը արգելք էր դնում այն ամենի վրա, ինչ կասկածելի կարող էր թվալ իրեն։ Նրա դաժանությունն ակնառու էր մասնավորապես հպատակ ժողովուրդների խոսքի ազատության ու մշակույթի հարցերում։ Եվ այս ամենն արվում էր իրականությունը քողարկելու համար։ Համիդն արգելում էր անդրադառնալ ժողովրդի կյանքին՝ համարելով դա «պետական դավաճանություն»։
  • Հովհաննես Թումանյան-Ամենայն Հայոց Բանաստեղծ, Պայծառատես, Սրտագետ (Թաքնագետ)

    Հովհաննես Թումանյան-Ամենայն Հայոց Բանաստեղծ, Պայծառատես, Սրտագետ (Թաքնագետ)

    05.07.2024| 10:21
    «Ես գիտեմ, մի օր, իհարկե, ոչ շուտ, իմ կյանքը մեծ հետաքրքրություն ու աղմուկ է հանելու, շատ բան է պարզվելու, տեսնելու են բոլորովին ուրիշ բան… Գրվածքներս դեռ լավ չեն կարդացել, տեսել…»։
  • Կարդացե՛ք, թրքասեր իշխանական խմբակի ներկայացուցիչներ

    Կարդացե՛ք, թրքասեր իշխանական խմբակի ներկայացուցիչներ

    05.07.2024| 09:20
    Ի գիտություն Հայաստանի թրքասեր իշխանական խմբակին՝ ուղարկում եմ, որ կարդաք Հայոց ցեղսպանության երեք կազմակերպիչներից մեկի՝ Էնվեր Փաշայի հրամանից մի հատված․․․
  • «Հայաստանը ժպտում է աշխարհին ամենատխուր հայի՝ Ֆրունզիկ Մկրտչյանի ժպիտով»

    «Հայաստանը ժպտում է աշխարհին ամենատխուր հայի՝ Ֆրունզիկ Մկրտչյանի ժպիտով»

    04.07.2024| 21:19
    Իր 70-ամյակին Չարլի Չապլինը մի ճառ է արտասանել, որից մի միտք եմ ուզում մեջբերել․ «Երբ ես ինձ սիրեցի, ես պարզ հասկացա, որ իմ ցավն ու տառապանքը՝ դա միայն նախազգուշացում էր ինձ այն մասին, որ ես ինչ-որ բան անում եմ սեփական ճշմարտության դեմ։ Հիմա ես արդեն գիտեմ, որ դա պարզապես կոչվում է՝ լինել այնպիսին, ինչպիսին, որ կաք»։
  • Մհեր Մկրտչյանը Սոս Սարգսյանի հուշերում

    Մհեր Մկրտչյանը Սոս Սարգսյանի հուշերում

    04.07.2024| 19:15
    «Արդեն թատրոնում էինք աշխատում, բայց դեռ ուսանող էինք: Ես Ստեփանավանից եկա, դու` Լենինականից: Երկու գավառացի երիտասարդ` մայրաքաղաքում: Յուրաքանչյուր ներկայացմանը մասնակցելու համար ստանում էինք տասը ռուբլի: Օրերից մի օր երկուսով ունեինք ընդհամենը մեկ ռուբլի` հիմիկվա տասը կոպեկը: Քաղցած էինք, որոշեցինք մի բաժակ արևածաղիկ առնել, որ ուտելու պատրանք լինի: Թատրոնի այգում հեծանք նստարանին, թղթե փոքրիկ տոպրակը դրինք մեջտեղը: Հիշու՞մ ես Ֆրունզ, ինչից էինք խոսում: Իհարկե հիշում ես. թատրոնից, Ստանիսլավսկուց, մեր դերասաններից, զրուցում էինք աշխարհը մոռացած, քաղցը մոռացած, թատրոնով զմայլված ու հմայված…