ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Ինչպիսին է լինելու վերջնական հանգուցալուծումն ՈՒկրաինայի համար` վա՞տ, թե՞ շատ վատ

Ինչպիսին է լինելու վերջնական հանգուցալուծումն ՈՒկրաինայի համար` վա՞տ, թե՞ շատ վատ
20.12.2023 | 06:55

ՈՒկրաինական պատերազմի ելքը վճռված է։ Վճռված է, որովհետև ՈՒկրաինան չունի ռեսուրս ևս մեկ տարի նույն ինտենսիվությամբ շարունակելու պատերազմը։ Խնդիրը պարզապես այն է, թե ինչպիսին է լինելու վերջնական հանգուցալուծումն ՈՒկրաինայի համար` վա՞տ, թե՞ շատ վատ։

ՈՒկրաինական քարոզչամեքենան խոսում է իրավիճակի վխիթարական ելքերի մասին, թե իբր պատերազմի առաջին ամիսներին երկիրը Ռուսաստանի հարձակմանը դիմագրավել է բացառապես սեփական միջոցներով` Արևմուտքի երկրներից ստանալով միայն պաշտպանողական զինատեսակներ, թե իբր նույնը կարող է անել նաև այսօր։ Սա մանիպուլյատիվ մխիթարանք է, որովհետև.

1. ՈՒկրաինան առաջին ամիսներին ուներ սեփական բանակ` բավարար քանակի և որակի սեփական սպառազինությամբ ու զինտեխնիկայով, պատերազմի համար տևական նախապատրաստում անցած անձնակազմով։ Բայց դա ՈՒկրաինային բավականացրեց ընդամենը մի քանի ամիս` մինչև 2022 թ ամառ, երբ ռուսական ուժերը գրավեցին Լիսիչանսկն ու Սևերոդոնեցկը։ Դրանից հետո ուկրաինական բանակը մի քանի անգամ գրեթե ամբողջությամբ վերաթարմացվել է արևմտյան օժանդակության շնորհիվ` ընդ որում, թե՛ սովետական ու ռուսական, թե՛ ՆԱՏՕ-ական սպառազինության ու զինտեխնիկայի մեծածավալ մատակարարումների շնորհիվ։

2. ՈՒկրաինայում, պատերազմի առաջին օրերի համեմատ, էապես նվազել է սոցիալ-տնտեսական, ժողովրդագրական, բարոյա-հոգեբանական ռեսուրսը։ Նկատելիորեն նվազել են ռազմարդյունաբերական սեփական արտադրանքի ծավալները։ Փոխարենը նկատելիորեն մեծացել է արտաքին օգնությունից կախվածությունը։

3. Արևմուտքում սովոր են խաղալ բիզնեսի տրամաբանությամբ, երբ արված նվազագույն ծախսերը արդյունքում վեր են ածվում մաքսիմալ օգուտի, բայց ոչ խաղամոլի տրամաբանությամբ (յուրաքանչյուր նոր խաղադրույք կատարվում է նախորդ կորցրածը վերադարձնելու անհեռանկար ակնկալիքով), ինչն այսօր Արևմուտքից պահանջում է ՈՒկրաինան։

Գարեգին Պետրոսյան

Դիտվել է՝ 2045

Մեկնաբանություններ