Իրանի նորընտիր նախագահ Մասուդ Փեզեշքիանը ուղերձ է հղել աշխարհին, նշելով, որ իր վարչակազմի օրոք առաջնահերթ ուշադրություն կհատկացվի հարևան երկրների հետ հարաբերություններին. «Մենք կողմ կլինենք ուժեղ տարածաշրջանի ստեղծմանը, ոչ թե այնպիսին, որտեղ մի կողմը ձգտում է հեգեմոնիայի և գերիշխանության մյուսների հանդեպ։ Ես համոզված եմ, որ հարևան և եղբայրական երկրները չպետք է իրեց արժեքավոր ռեսուրսները վատնեն կործանարար մրցակցության, սպառազինությունների մրցավազքի ու միմյանց անհիմն զսպելու վրա»։               
 

Անհրաժեշտ է տեղաշարժել մեր հոգեբանական պարադիգմի ծանրության կենտրոնը

Անհրաժեշտ է տեղաշարժել մեր հոգեբանական պարադիգմի ծանրության կենտրոնը
13.10.2023 | 14:04

Մարդկանց գործունեությունն ու վարքը գտնվում են «միայն ինձ», «ոչ ինձ, ոչ քեզ» ու «և ինձ, և քեզ» սկզբունքների արանքում ինչ-որ տեղ, և այդ ինչ-որ տեղն էլ որոշում է ժողովրդի ճակատագիրը։

Այստեղ «միայն ինձ»-ը էգոիստների, ապրելու շանս չունեցող հասարակությունն է՝ լի մարդկանց միջև անզիջում ագրեսիայով։

Իսկ «ոչ ինձ, ոչ քեզ»-ը դարձյալ անկարող ողորմելիների հասարակությունն է, որտեղ մարդն այնքան խեղճ ու անճարակ է, որ ոչ ինքն է կարողանում վերցնել , ոչ էլ ուզում է, որ ուրիշը վերցնի ընկած բարիքը։

Ինչ վերաբերում է «և ինձ, և քեզ»-ին, ապա այն բնորոշ է ապրող ու բարոյական նորմալ հատկանիշներ ունեցող հասարակություններին, և ինչքան «և քեզ»-ի բաժինը ավելի շատ է, այնքան հասարակությունը և՛ ապրող է, և՛ բարգավաճող։

Հոգեբանական պարադիգմը, որում մենք ենք գտնվում, հիմնականում տեղավորված է էգոիզմի տիրույթում՝ «ոչ ինձ, ոչ քեզ»-ի որոշակի խառնուրդով։

Մեզ շատ անհրաժեշտ է մեր հոգեբանական պարադիգմի ծանրության կենտրոնը, ինչքան հնարավոր է, տեղաշարժել դեպի «և ինձ, և քեզ»-ը, բայց որի համար շատ հավանական է, որ ստիպողականից բացի այլ ճանապարհ չկա։

Կյանքը ցույց է տվել, որ Սփյուռքի այն օջախներում, որտեղ հայերի թիվը փոքր է, մերոնք շատ ավելի օրինապաշտ են, քան կլինեին Հայաստանում, քանի որ միջավայրի բարոյական նորմերն այլ են, իսկ օրենքներն էլ՝ խիստ ու աշխատող։

Պավել Բարսեղյան

Դիտվել է՝ 4021

Մեկնաբանություններ