Մահափորձ է տեղի ունեցել ԱՄՆ-ի նախկին նախագահ և նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփի դեմ՝ Փենսիլվանիայի Բաթլեր քաղաքում նրա նախընտրական հանրահավաքի ժամանակ։ Թրամփի ականջն է վիրվորվել։ Երկու մարդ սպանվել է, այդ թվում՝ կրակողը՝ Փենսիլվանիայի 20-ամյա բնակիչ Թոմաս Մեթյու Քրուքսը։ Ըստ ԶԼՄ-ների, ոճրագործին գնդակահարել է Գաղտնի ծառայության դիպուկահարը։               
 

Թուրքիան վերստին հայտարարում է հայկական ուժերի դուրսբերման անհրաժեշտության մասին

Թուրքիան վերստին հայտարարում է հայկական ուժերի դուրսբերման անհրաժեշտության մասին
09.10.2020 | 17:30

Թուրքիան վերստին հայտարարում է, թե ղարաբաղյան հակամարտության գոտում հրադադար հաստատելու՝ Միացյալ Նահանգների, Ռուսաստանի ու Ֆրանսիայի ջանքերը դատապարտված են, եթե պայմանավորվածությունները չեն երաշխավորում հայկական ուժերի դուրսբերումը։

«Անկարան դիվանագիտական լուծում է ուզում, բայց եթե Մինսկի խմբի միջնորդները աշխատում են միայն հրադադարի ուղղությամբ, նրանք կկրկնեն միայն այն, ինչ տեղի է ունեցել վերջին երեսուն տարիներին»,-ասել է Թուրքիայի նախագահի խոսնակ Իբրահիմ Քալընը Al Jazeera-ին։

Միջազգային համայնքը, մինչդեռ, այդ թվում՝ ԵԱՀԿ Մինսկի խմբում համանախագահող երկրները շարունակաբար կոչ են անում Թուրքիային զերծ մնալ հայտարարություններից ու քայլերից, որոնք կարող են էլ ավելի սրել առանց այդ էլ լարված իրավիճակը։

Դիտվել է՝ 2824

Մեկնաբանություններ