24.07.2018|
00:29
Անեղ, անմահ Արարչի անմարմին սպասավորներ, վերին զորքերի դասապետություններ. աթոռներ, քերովբեներ և սերովբեներ, տերություններ, զորություններ և իշխանություններ, պետություններ, հրեշտակապետեր և հրեշտակներ, Միքայել և Գաբրիել, վերին զորքերի դասերի պետեր, որ անլռելի ձայնով փառաբանություն եք մատուցում Ամենասուրբ Երրորդությանը և երեքսրբյան ձայնով երգելով՝ ասում. «Ողորմիր, Դու ստեղծեցիր, կորստյան մի մատնիր, Քո ձեռքի գործը մի անտեսիր». օգնական և պահապան եղեք Աստծո ծառայիս. ամեն: