-
04.10.2019|
00:01
Թևերս բացեմ ու վեր
բարձրանամ ամպի ծվենով,
Հուսո դռները մեկիկ հետ տանեմ`
Կանչերը մեղմիկ շոյեմ համրորեն,
Ձուլման տեսիլքը կլանեմ նորեն,
Իջնեմ հագեցած ու էլ չլացեմ:
-
01.10.2019|
00:01
Չէ՞ որ չես թողնի որ ես վերջանամ,
Հանգչեմ այսպես լուռ:
-
27.09.2019|
00:03
Թույլ տուր` նայեմ Քեզ
Որբացած ու սև հոգուս խորքերից։
Թույլ տուր` հպվեմ Քեզ
Տկար մատներով` անշունչ, անզգա:
-
24.09.2019|
00:02
Դուրս եմ գալիս Բաբելոնից:
Դուրս եմ գալիս ես ինքնակամ`
Ձեռքիս սափոր, որ շատ շուտով պիտ դատարկեմ
Արցունքներից, որ հոսեցին այսքան երկար:
-
20.09.2019|
00:03
Առավոտ կանուխ լուրթ
արեգակի շողերի ներքո`
Պիտ ծնվեմ նորեն.
Պիտի արձակեմ գոլորշի ճերմակ.
-
17.09.2019|
00:03
Թող Մխիթարիչ
Հոգիդ սիրառատ,
Գտնի ինձ մահճում` մեղքից չորացած,
Տուր ինձ մահվանից մեծ ազատագրում:
-
13.09.2019|
00:02
Սիրո ձայներ կան կրկին հոգուս մեջ:
Թույլ տուր, որ բոլոր նամակներն իմ
դնեմ Քո առաջ,
Դու կարդա դրանք…
սրբագրումով ու սիրով անհուն:
-
10.09.2019|
00:02
Քեզ եմ հոտոտում. մոտակայքում ես`
ՈՒ նաև` հեռու….
Կուչ եկած` նստած, դունչս ու հոգիս, սիրտս, ցավերս
Դեպ Քեզ եմ պարզում…
-
06.09.2019|
00:07
Իցի՜վ, իցի՜վ, իցի՜վ թե`
Նավիս կայմերը Քեզ մոտ բերեին.
Դուրս գայի նավից, գիրկդ ընկնեի…
-
01.08.2019|
10:03
Իմ Հիսուս, իմ Հիսուս,
Դագոնի կուռքը, որը իմ մեջ էր,
Դու վայր նետեցիր
Քո ոտների տակ։