ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Եթե մեր ժողովուրդն «ուտի» ԱՄՆ-ի «կուտը» և Ֆրանսիային ընդունի որպես Թուրքիային զսպող ուժ

Եթե մեր ժողովուրդն «ուտի» ԱՄՆ-ի «կուտը» և Ֆրանսիային ընդունի որպես Թուրքիային զսպող ուժ
04.05.2024 | 21:12

Ինչու՞ Ֆրանսիան չողջունեց Տավուշի մարզի հողերի հանձնումը։

Ուրեմն, Միացյալ Նահանգները Ֆրանսիային տվել են Հայաստանի բարեկամ ձևանալու դերը, որպեսզի ժողովուրդը հավատա, որ Ռուսաստանի ռազմական ներկայությունը ֆրանսիականով փոխարինելու դեպքում Թուրքիայից սպառնալիք չի լինի։ Այդ հարցում հասարակական կարծիքը շատ կարևոր դեր ունի։

Երեսուն տարուց ավելի, լինելով Ռուսաստանի դաշնակից, ՀԱՊԿ անդամ և ունենալով 102-րդ ռազմաբազա, Հայաստանը ոչ միայն հող չկորցրեց, այլև ձեռք բերեց։

Հիմա, որպեսզի ժողովրդին խաբելով համոզեն, որ Ֆրանսիան ի վիճակի է զսպել Թուրքիային ոչ պակաս, քան դա արել է Ռուսաստանը, այդ իսկ պատժառով Ֆրանսիայի պաշտպան բարեկամի իմիջը Հայաստանում պետք է պահեն։

Այսինքն, եթե Ֆրանսիան ողջուներ Տավուշի հողերի հանձնումը, ապա ժողովրդի մոտ բացասական կարծիք կստեղծվեր, որ Ֆրանսիան դեռ չեկած արդեն բաժանում է Հայաստանի հողերը։

Եթե մեր ժողովուրդն «ուտի» ԱՄՆ-ի «կուտը» և Ֆրանսիային ընդունի որպես Թուրքիային զսպող ուժ՝ Ռուսաստանի փոխարեն, ապա Հայաստանը Թուրքիայի կուրացիային հանձնելու ԵՄ ծրագիրը շատ շուտով իրականություն կդառնա։

Հայկ Այվազյան

Դիտվել է՝ 2139

Մեկնաբանություններ