«Միլիարդավոր մարդիկ կանգնած են ծայրահեղ շոգի համաճարակի առաջ։ Նրանք մահանում են ավելի ու ավելի մահացու շոգից, քանի որ ամբողջ աշխարհում ջերմաստիճանը հասնում է 50 աստիճանի՝ ըստ Ցելսիուսի: Երկիրը բոլորի համար և ամենուր դառնում է ավելի շոգ ու վտանգավոր։ Պաշտոնական տվյալներով՝ շոգը տարեկան գրեթե կես միլիոն մարդու կյանք է խլում»,- մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը։               
 

Ծերուկն անդրդվելի է

Ծերուկն անդրդվելի է
06.07.2024 | 20:20

«Այո, ես վատ հանդես եկա բանավեճում։ Բայց ամերիկյան ժողովուրդը պետք է դատի իմ կատարած գործերով։ Ես եմ դեմոկրատական կուսակցության թեկնածուն, ոչ ոք ինձ չի կարող հեռացնել, ես չեմ հեռանում»,- ասել է Ջո Բայդենը՝ արձագանքելով ընտրարշավը լքելու իր բազմաթիվ թիմակիցների հորդորին:

Ով մեկ շաբաթ առաջ հետևել է Բայդեն- Թրամփ բանավեճին ու դրան հաջորդած սոցիոլոգիական հարցումներին, վստահ է՝ ԱՄՆ գործող նախագահը պարտվելու է, եթե ինչ-որ ֆորսմաժորային իրադարձություններ չլինեն:

Այս կարծիքին չէ Բայդենը, ով այսօր հարցազրույց է տալու ABC ալիքին ու ակնկալում է դրա միջոցով ցրել այն անբարենպաստ համատեքստը, որը ձևավորվել է հայտնի բանավեճի հետևանքով:

ABC ալիքը ոչ Fox News է, ոչ էլ առավել ևս՝ Թրամփի հետ բանավեճ, այստեղ «ծերուկին» մանևրելու հնարավորություն կտան, մանավանդ, որ հարցազրույցը վարելու է Դեմոկրատական կուսակցության նախկին խորհրդական Ջորջ Ստեֆանոպուլուսը:

Ի դեպ, տեսանելիորեն Բայդենի կամպանիան Բայդենի մասին չէ. նա ներկայացվում է՝ որպես ամենաարդյունավետ «հակաԹրամփ»:

Կարո՞ղ է ժամեր անց՝ ABC ալիքին տված հարցազրույցում Բայդենն այդ թեզը հիմնավորել:

Դժվարանում եմ դրական պատասխան տալ:

Ի դեպ, երբ Մակրոնը շաբաթներ առաջ խորհրդարանի արտահերթ ընտրություններ էր նշանակում, դրանք դարձյալ Մակրոնի մասին չէին: Ֆրանսիայի նախագահին թվում էր՝ կարող է խաղալ ուլտրաաջերի նկատմամբ հասարակության ֆոբիաների վրա և ուժեղացնել սեփական իշխանությունը:

Ընտրությունների առաջին փուլի արդյունքները հակառակի մասին էին:

Սուրեն ՍՈՒՐԵՆՅԱՆՑ

Դիտվել է՝ 3726

Մեկնաբանություններ