-
05.05.2014|
13:32
ՌԴ հանրային պալատը ՄԱԿ-ին և ԵՄ-ին ուղղված դիմում է պատրաստում, որով առաջարկելու է հետաձգել ՈՒկրաինայում մայիս 25-ին տեղի ունենալիք նախագահական ընտրությունները: Այս մասին հայտարարել է ՀՊ-ի փոխքարտուղար Վլադիսլավ Գրիբը:
-
04.05.2014|
13:25
Իրանի ներգործության շրջանակը հիմա տարածվում է մինչև Միջերկրական ծովի ափերը և Թեհրանի պաշտպանական գիծն անցնում է Հարավային Լիբանանով՝ հայտարարել է Իրանի գերագույն առաջնորդի ռազմական խորհրդական, գեներալ-մայոր Յահյա Ռահիմ Սաֆավին:
-
04.05.2014|
13:24
Դոնեցկի մարզի Կրամատորսկի ու Սլավյանսկի զտումներից հետո բանակը մարտական գործողություններ է կատարելու մյուս քաղաքներում՝ հայտարարել է ՈՒկրաինայի ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Անդրեյ Պարուբիյը:
-
04.05.2014|
13:24
Սլովենիայի վարչապետ Ալյոնկա Բրատուշեկը հայտարարել է, որ մայիսի 5-ին կհեռանա պաշտոնից: Նա չի վերընտրվել «Պոզիտիվնայա Սլովենիա» կուսակցության ղեկավարի պաշտոնում՝ հաղորդում է RFI-ին:
-
04.05.2014|
13:21
Վարշավայում մայիսի 2-ին տեղի ունեցած եռակողմ խորհրդակցությունների կարևորագույն արդյունքը Եվրահանձնաժողովի կողմից ՈՒկրաինայի գազի պարտքի ճանաչումն էր՝ լրագրողներին հայտնել է ՌԴ էներգետիկայի նախարար Ալեքսանդր Նովակը: Հանդիպումը կոնկրետ արդյունք չունեցավ:
-
04.05.2014|
13:20
Մայիսի 6-ին Վրաստանի մայրաքաղաքում տեղի կունենա միջազգային գագաթնաժողով, որին կմասնակցեն Ադրբեջանի և Թուրքիայի նախագահները:
-
04.05.2014|
13:17
Մոսկվան պետք է ռուսամետ ակտիվիստներին կոչ անի ձեռնպահ մնալ ՈՒկրաինայում ուժի կիրառումից: Այս մասին երեկ իր ֆեյսբուքյան էջում գրել է Եվրոպայի սոցիալիստների կուսակցության և Բուլղարիայի սոցիալիստական կուսակցության ղեկավար Սերգեյ Ստանիշևը:
-
04.05.2014|
13:16
ԱՄՆ առաքելությունն է լինել չեզոք միջնորդ և իրերը կոչել իրենց անուններով: Trend.az-ին այդ մասին ասել է Ադրբեջանի արտգործնախարարության լրատվական ծառայության ղեկավար Էլման Աբդուլաևը:
-
04.05.2014|
13:15
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման մտադիր է երկրի գլխավոր դատախազ Էրիկ Հոլդերին հանձնարարել վերլուծելու մահապատժի կիրառման հետ կապված խնդիրները: ԱՄՆ նախագահն այդ մասին հայտարարել է Օկլահոմայի նահանգում 38-ամյա դատապարտյալի նկատմամբ մահապատժի անցկացման անհաջող ընթացքից հետո:
-
04.05.2014|
13:13
Ղրիմի թաթարների առաջնորդ Մուստաֆա Ջեմիլևին, ում նախօրեին Մոսկվայից թույլ չէին տվել Սիմֆերոպոլ թռչել, այսօր կրկին թույլ չեն տվել մուտք գործել Ղրիմ` այս անգամ ցամաքային ճանապարհով: