Սեպտեմբերի 9-ին Երևանում Կարեն Դեմիրճյանի արձանի բացման ժամանակ կապիտուլյանտ Նիկոլը, ում համար ընդդիմադիր գործիչ եղած ժամանակ 1999-ի հոկտեմբերի 27-ին տեղի ունեցած իրադարձությունները և դրանց չբացահայտված մնալը պարարտ հող էր նախկին իշխանություններին խիստ քննադատելու համար, շատ պարզ հասկացրեց, որ իր օրոք էլ այն չի բացահայտվելու:
Բազմաթիվ ընկերներ գրում են, որ Արցախում վերջապես իշխանությունն անցավ իսկական հայերին, ովքեր դուխով են, հայրենասեր, անկախ: Չեմ վիճում, քանի որ ընտրված նախագահի մասին քիչ բան գիտեմ։
Երեկ ողջ օրը լրահոսը Նիկոլի միջազգային զանգերն էին՝ Մակրոն, Բլինքեն, Շոլց, Ռայիսի, Ղարիբաշվիլի։ Մտածող մարդիկ իրար հարցնում են՝ մեջը գոնե մի բան կա՞, թե՞...
Ակնայով ռուսական օգնությունն ընդունել/չընդունելու մասին։ Նայում եմ իշխանական քարոզիչների գրառումները՝ փորձում են համոզել, իբր Արայիկ Հարությունյանը նույն բանն էր ուզում անել ու հավասարության նշան դնում Ռուսաստանի և Ադրբեջանի միջև։
«Զանգեզուրի միջանցքի» թեման կրկին ակտուալ է:
Չնայած՝ պատերազմի նման վերջնարդյունքից ու կապիտուլյացիայից հետո, բնական է, որ թշնամին փորձելու է քաղել ավելին, ճնշումներ գործադրել, հնարքներ բանեցնել ու բավարարել իր առավելապաշտական նպատակները:
ՀՀ ԱԳ փոխնախարարն ԱԺ-ում հայտարարել է, որ դիտարկում են Հայաստանով անցնող ճանապարհների անվտանգությունը մասնավոր կազմակերպության հանձնելու հնարավորությունը:
Ինչ է դա նշանակում:
Դա շատ պարզ բան է նշանակում. նման փաստաթուղթ ստորագրելով՝ ՀՀ-ն պաշտոնապես ճանաչում է այն փաստը, որ իր տարածքում անկարող է անվտանգություն ապահովել և այդ պարտականությունը հանձնում է մասնավոր կազմակերպության...