Մեծ Բրիտանիայի նոր վարչապետ Քիր Սթարմերը, պաշտոնը ստանձնելուց հետո, առաջին հեռախոսազրույցն է ունեցել ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենի հետ և վստահեցրել ՈՒկրաինային իր աջակցության մասին: «Առաջնորդները վերահաստատել են ՈՒկրաինայի հանդեպ իրենց հավատարմության ուժը, իսկ վարչապետն ընդգծել է, որ Մեծ Բրիտանիայի աջակցությունն Ուկրաինային անսասան է»,- ասվում է Սթարմերի գրասենյակի հայտարարության մեջ։               
 

Աղոթարան

Աղոթարան
08.07.2024 | 00:01

Ի մերձենալ երեկոյիս

համաբառնամք զձեռս մեր

ի սրբութիւն,

զոր ինչ մեղաք այսօր խորհրդով,

բանիւ կամ գործով՝

ի յանկողինս մեր զղջանալով,

խոստովան լինելով

զգաղտնիս սրտից մերոց

ծածկագիտիդ Աստուծոյ,

յուսալով յողորմութիւն Քո:

Եւ մեք միաբան գոչեսցուք.

յիշեա՛ զմեզ, Տէ՛ր,

յորժամ գաս արքայութեամբ Քով,

եւ ողորմե

ա՛ մեզ:

Ամէն։

Դիտվել է՝ 187

Մեկնաբանություններ