ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը կչեղարկի Ջո Բայդենի վարչակազմի կարգադրությունները՝ պաշտոնն ստանձնելուց հետո առաջին շաբաթվա ընթացքում՝ հայտնել է Թրամփի շտաբի մամուլի քարտուղար Քերոլայն Լիվիթը։ Նրա խոսքով՝ Բայդենի ստորագրած 94 հրամանագրեր հանգեցրել են տնտեսական ճգնաժամի։ «Դրա համար էլ Թրամփին վերընտրել են նախագահի պաշտոնում, որպեսզի կանգնեցնի հետընթացը»,- հավելել է նա։               
 

Չեն կարող լինել քարացած միջազգային կարգեր

Չեն կարող լինել քարացած միջազգային կարգեր
22.06.2024 | 14:12

Միջազգային հարաբերությունները հարափոփոխ են, ու չեն կարող լինել քարացած միջազգային կարգեր։

Ասվածի լավագույն ապացույցը Հյուսիսային Կորեայի ներկայիս վիճակն է։ Ժամանակին Հյուսիսային Կորեայի առաջնորդն անգամ երազել չէր կարող, որ մի օր միջազգային հարաբերություններում կդիրքավորվի այնպես, ինչպես այսօր։ Ռուսաստանի ու հակաարևմտյան ճակատի դերակատար լինելը լեգիտիմացնում է Հս. Կորեայի դիրքերը որպես միջուկային տերություն, որը նաև ռազմական արտադրանքի արտահանման ու մատակարարման հնարավորություն է ստանում։ Կասկածից վեր է, որ Հս. Կորեան, որպես միլիտարիզացված և ռազմարդյունաբերական ինքնաբավ համալիր ունեցող երկիր, շուտով կդառնա հատկապես ռազմամթերքի խոշոր մատակարար, իսկ դա երկիրը միջազգային մեկուսացվածությունից դուրս բերելու կարևոր գործոններից մեկն է լինելու։ Ի վերջո, ՌԴ-Հս. Կորեա ռազմավարական համագործակցության պայմանագիր ստորագրելուց հետո կարելի է արդեն իսկ խոսել այդ ճանապարհին առաջին քայլն անելու մասին։

Ճիշտ այս օրինակով պետք է առաջնորդվել՝ Հայաստանի անհրաժեշտությունները նախագծելիս։ Միշտ չէ, որ համաշխարհային և տարածաշրջանային իրողությունները լինելու են մեր դեմ, ուստի պետք է այսօր պատրաստվել վաղվա հավանական հնարավորություններից առավելագույն օգուտ քաղելուն։

Արա Պողոսյան

Դիտվել է՝ 3739

Մեկնաբանություններ