38 իտալացի պատգամավորներ հայ գերիներին ազատ արձակելու կոչ են արել՝ տեղեկացնում է Tempi-ն։ Իտալիայի կառավարությանը կոչ է արվում պարտավորություն ստանձնել Հայաստանի և Ադրբեջանի հանդեպ տարածաշրջանում խաղաղության համաձայնագրի առնչությամբ և ապահովել դեռևս ադրբեջանական բանտերում պահվողների ազատ արձակումը:               
 

Հայոց եղեռնի փաստը հավաստվել է հենց թուրքական դատական ատյանների մեղադրական դատավճիռներով

Հայոց եղեռնի փաստը հավաստվել է հենց թուրքական դատական ատյանների մեղադրական դատավճիռներով
07.03.2024 | 10:59

Քարոզչամեքենան իբր այնքան մեծ հաջողություններ է գրանցել, որ որոշել են, թե իբր արդեն հասունացել է Հայոց եղեռնը «փաստարկված» ժխտելու պահը, ըստ այդմ էլ, կարելի է վստահաբար պնդել, որ Թուրքիան թշնամի չէ, թշնամի է Ռուսաստանը:

Երեկ ինձ մի նյութ ուղարկեցին. բանախոսը հավաստիացնում է, որ շատ հայերի շոկ է սպասվում, երբ Թուրքիան բացի Մեծ եղեռնի արխիվները:

Մի քանի նկատառումներ

1. Եթե Թուրքիան դեռ չի բացել արխիվները, ապա ինչպե՞ս են դրանք հասանելի դարձել հայտարարություն անողին:

2. Հայոց եղեռնի փաստը հավաստվել է հենց թուրքական դատական ատյանների 7 տասնյակը գերազանցող մեղադրական դատավճիռներով, որոնցով մահապատիժ է սահմանվել կուսակցական-պետական պարագլուխներին (Թալեաթ, Էնվեր, Ջեմալ, Նազիմ և այլն)՝ էթնիկական զանգվածային բնաջնջումը, այդ թվում՝ տարհանումների միջոցով, կազմակերպելու համար:

3. Դատավճիռների բնօրինակների մեծ մասը հայտնվել է Վատիկանի արխիվում, դրանք 4 հատորով հրատարակվել են, ինչը հանգեցրել է թուրքական իշխանությունների անպարկեշտ արձագանքին: Այլ հարց, թե ինչպե՞ս են այդչափ կարևոր փաստաթղթերն անհետացել թուրքական արխիվներից:

4. Թուրքիան ինքն է մշտապես նախաձեռնում, որ իր հիրավի թերի արխիվները հասանելի դառնան, ընդ որում, ոչ թե իրավագետների, այլ պատմաբանների համար (հույս փայփայելով, որ պատմաբանները կտարվեն սոսկ պատմական փաստաթղթերով, անտեսելով դրանց իրավական նշանակությունը). հիշեք թեկուզ հայ-թուրքական չվավերացված արձանագրությունները:

5. Վերջապես, վաղուց է հայտնի, որ Թուրքիայի արխիվները որևէ արժեք չունեն, քանզի այդ երկիրը վարել և վարում է «խորքային պետության» քաղաքականություն, ինչը նշանակում է, որ իրենք բոլոր առանցքային հարցերով ընդունում են առնվազն 2 իրարամերժ իրավական փաստաթուղթ, մեկը՝ հրապարակային, սոսկ արխիվի համար, մյուսը՝ գաղտնի, դե ֆակտո գործելու համար:

Հ.Գ. Լրագրողի այն հարցին, թե կա՞ հավանականություն, որ Թուրքիան կբացի արխիվները, պատասխանում է, որ մեծ է հավանականությունը, ուղղակի 80 տոկոսով խոչընդոտում է Մոսկվան

Գևորգ Դանիելյան

Դիտվել է՝ 2284

Մեկնաբանություններ