Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հակաիսրայելական հայտարարություններ է արել և նույնիսկ սպառնացել ներխուժել Իսրայելի տարածք՝ գրում է The Jerusalem Post-ը։ «Ինչպես մենք մտանք Ղարաբաղ և Լիբիա, նույնը կանենք Իսրայելի հետ»,- հայտարարել է Էրդողանը կուսակցական հանդիպման ժամանակ:               
 

Առաջին գարունն է, որ Արցախը հայինը չէ

Առաջին գարունն է, որ Արցախը հայինը չէ
23.02.2024 | 16:33

Ֆրանսիայում գերեզմանի տեղի համար կա պայմանագիր, որտեղ նշված է ժամկետ։

Ժամկետի ավարտից հետո կամ ժամկետը երկարացվում է կամ աճյունը տեղափոխվում է, կամ եթե չունի իրավահաջորդ այրման միջոցով փոշիացվում։

Միսակ Մանուշյանին պանթեոն տեղափոխելը հարկադրված քայլ էր, քանի ու նախորդ տարածքում ժամկետն ավարտվում էր ու դրա մասին խոսք է եղել դեռ անցած տարվա սկզբներին։

Անկախ հարցից, թե ի՛նչ շահ ունեին Մակրոնը, Նիկոլը, կամ չգիտեմ ով, բնական է, որ պտի լիներ դա, թեկուզ և մենք չուզեինք։

Հիմա, եթե ԱԺԲ-ն, ընդդիմադիրները քննադատաբար են նայում էս ամեն ինչին, ինձ բարձրավոլտը խփում է։

Առավել խփում է Սովետի թվերին ձրի կրթված, քֆուր սովորած, Սովետ քրֆողների գրածը` «թեպետ կոմունիստ էր»…

Առհասարակ խփում է էն, որ աճյուն քննարկողները խոսում են աճյունը դիվադադար անելու մասին։

...Դրսում առաջին գարունն է, որ Արցախը հայինը չէ, բլյած:

Արթուր ԳԵՎՈՐԳՅԱՆ

Դիտվել է՝ 1286

Մեկնաբանություններ