38 իտալացի պատգամավորներ հայ գերիներին ազատ արձակելու կոչ են արել՝ տեղեկացնում է Tempi-ն։ Իտալիայի կառավարությանը կոչ է արվում պարտավորություն ստանձնել Հայաստանի և Ադրբեջանի հանդեպ տարածաշրջանում խաղաղության համաձայնագրի առնչությամբ և ապահովել դեռևս ադրբեջանական բանտերում պահվողների ազատ արձակումը:               
 

Թրքահպատակ «հայերի» իշխանություն է հիմա

Թրքահպատակ «հայերի» իշխանություն է հիմա
14.02.2024 | 06:55

ԱԳՆ կայքից «Լեռնային Ղարաբաղ» բաժինն է անհետանում, ասում են՝ թարմացնում ենք, զորամասերից զոհված տղերքի փառքի անկյուններն են հանում, ասելով, թե որոշել են թարմացնել, Արարատ քաղաքի կենտրոնի պուրակից ազգային հերոսների նկարներն են հեռացնում, էլի պատճառաբանելով, թե թարմացնում են…

Ու սենց «վդռուգ» սաղ անհայրենիքավորների մոտ հերոսների նկարները, Արցախի թեման թարմացնելու մոլուցք է բուսնել։ Թե բա՝ թարմացնում են։ Ստի՞… Չեք թարմացնում, վերացնում եք։ Դուք չեք կարող հերոսների մասին խոսել, պատմել, որովհետև դուք նրանց ֆոնին վախկոտ ողորմելիներ եք, դրա համար էլ անգամ իրենց նկարների դեմ եք պայքարում, ոնց թուրքը՝ հայերի գերեզմանների։

Օրը ցերեկով, առանց երկմտելու հանում են տղերքի նկարները, որ առևտրական թուրքերի աչքին բարձր երևան։ Էս է հայի տականքը, որի մասին Նժդեհն ասում էր, ու որի նկարը ևս հատուկ հրամանով հանվում է դպրոցներից։

Թրքահպատակ «հայերի» իշխանություն է հիմա, ու ազգի մի մասը՝ լռելով, մի մասը՝ ծափահարելով, նպաստում են էդ իշխանության ամրապնդմանը, արդարացնում են էդ իշխանությանն ու իրենք էլ դառնում էս ամենին հանցակից։

Ոչ մեկդ չեք մոռացվելու, ոչ մի ուրացող ու թրքամոլ չի մոռացվելու, կլինի դա Արարատի համայնքապետարան, թե դպրոցի տնօրեն։

Արամ Գևորգյան

Դիտվել է՝ 2117

Մեկնաբանություններ