38 իտալացի պատգամավորներ հայ գերիներին ազատ արձակելու կոչ են արել՝ տեղեկացնում է Tempi-ն։ Իտալիայի կառավարությանը կոչ է արվում պարտավորություն ստանձնել Հայաստանի և Ադրբեջանի հանդեպ տարածաշրջանում խաղաղության համաձայնագրի առնչությամբ և ապահովել դեռևս ադրբեջանական բանտերում պահվողների ազատ արձակումը:               
 

Ամեն ինչ խոսում է այն մասին, որ նիկոլ փաշինյանը դիտավորյալ մերկացրել է մեր սահմանները

Ամեն ինչ խոսում է այն մասին, որ նիկոլ փաշինյանը դիտավորյալ մերկացրել է մեր սահմանները
04.11.2023 | 20:28

Նախ՝ Ազգային ժողովի ամբիոնից, իսկ հետո՝ Վրաստանում նիկոլ փաշինյանը ներկայացրեց «Խաղաղության խաչմերուկ» անունով իր ծրագիրը:

Ըստ այդ ծրագրի, Ադրբեջանին և Թուրքիային ամբողջ Հայաստանով մեկ տրվելու է տարանցիկ ճանապարհ։ Այդ ճանապարհներից մեկը, ըստ «Խաղաղության խաչմերուկի» անգլերեն բրոշյուրի, նախատեսվում է, որ անցնելու է Երասխով ։

Սա Երասխի նախկին երկաթուղային կայարանն է։ Շուրջ բոլորը, մինչև Վայոց Ձոր, Արարատի մարզի բավականին մեծ տարածք խրամատներ են, ինչ-որ փոսեր, հողային շերտեր։

Երկաթգիծը թալանված է, գծերն էլ դեպի Նախիջևան արդեն չկան։ Նկարներում էլ տեսնում եք, թե ինչ վիճակ է։ Երասխից այն կողմ, Նախիջևանի տարածքում, ըստ արբանյակային նկարների և անօդաչու սարքերից ստացված պատկերների, բավականին լուրջ ռազմական տեխնիկա է երևում, նոր ռազմական շինություններ։ Մի խոսքով, այն կողմում լուրջ զինված կուտակումներ են։ Մեր կողմում ․․․ ուրիշ բառ չկա, որ բնութագրենք՝ անտերանոց է։ Երասխի «կալցեվոյից» աջ այս շենքն է, որի վրա գրված է, որ ռուսական սահմանապահները ամուր կանգնած են։

Շատ բան չենք գրում, բայց ամեն ինչ խոսում է այն մասին, որ նիկոլ փաշինյանը դիտավորյալ մերկացրել է մեր սահմանները, նոր պատերազմի «էստի համեցեքով»։ Բոլորը, ում հետ կզրուցեք սահմանային գոտիներում, գիտեն ու սպասում են մոտալուտ հարձակմանը, քանի որ բոլորն էլ հասկանում են, որ խաղաղությունը չեն մուրում, թուլացած, արնաքամ արած երկրիդ դարպասները չեն բացում ու թշնամուն ներս հրավիրում։

Նարինե ԿԻՐԱԿՈՍՅԱՆ

Դիտվել է՝ 5074

Մեկնաբանություններ