ՄԱԿ-ի կլիմայի COP29 համաժողովի շրջանակում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հանդիպել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի հետ. վերջինս հետաքրքրվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցային գործընթացով։ Ալիևն ասել է, որ խաղաղության պայմանագրի տեքստի զգալի մասն արդեն համաձայնեցված է, միաժամանակ, հերթական անգամ դժգոհել է Հայաստանի Սահմանադրությունից՝ նշելով դրանում պարունակվող «տարածքային հավակնությունները»։               
 

Վերացնելով արդյունաբերական համակարգը՝ Հայաստանը դարձնել սպառողական երկիր

Վերացնելով արդյունաբերական համակարգը՝  Հայաստանը դարձնել սպառողական երկիր
04.10.2023 | 07:59

Հատկանշական է, որ ՄԱԳԱՏԷ-ին ուղղված ԱԷԿ-ի կոնսերվացման առաջարկը համընկավ մի շարք էկոլոգիական կազմակերպությունների՝ ՎԶԷԲ-ին ուղղված կոչի հետ:

Վերջինիս համաձայն՝ 9 երկրների քաղհասարակության 20 և միջազգային բնապահպանական-իրավապաշտպան 7 կազմակերպություններ դիմել են ՎԶԵԲ-ին՝ հանքարդյունաբերության ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրերը վերանայելու պահանջով:

Պահանջողների ցանկում, ադրբեջանցիների հետ մեկտեղ, ներկայացված են նաև որոշ ՛՛հայկական՛՛ ՀԿ-ներ՝ ՛՛Էկոլուր՛՛, ՛՛Բնապահպանական ճակատ՛՛ և այլն:

Ի՞նչ է սա, եթե ոչ կոլաբորացիոնիզմ, պետականության մնացած բեկորների նպատակային խարխլում:

Իրականում արևմտյան էլիտաների կողմից, որոնք տարածաշրջանում գործում են Թուրքիայի միջոցով, հստակ սահմանված է Հայաստանի դեինդուստրիալիզացիայի ծրագիրը: Դրանով է օր ու գիշեր զբաղված էլեկտրաէներգետիկ շուկան ազատականացնող ու փոքր հզորության մոդուլային ատոմակայան առաջարկող USAID-ին: Դրա նպատակով է Վաշինգտոնը Հայաստանին առաջարկում տարեկան 650 մլն դոլար՝ ոչ թե էներգետիկ համալիրը զարգացնելու, այլ բացառապես Վրաստանի հետ էլեկտրաէներգետիկ համակարգերը սինխրոնիզացնելու, Հայաստանը ներկրող երկիր դարձնելու հեռանկարով:

Թիրախավորվում են Հայաստանի տնտեսության, տնտեսական անվտանգության հենասյուներից երկուսը՝ ատոմակայանն ու հանքարդյունաբերությունը, երկուսն էլ՝ էկոլոգիական, իսկ ավելի շուտ՝ քվազի-էկոլոգիական խոսույթի ներքո: Ու այս առումով Բաքվի հետ նույն պահանջներն ունեցող հայաստանյան ՀԿ-ներն ու ՄԱԳԱՏԷ-ին ԱԷԿ-ի կոնսերվացման պահանջով դիմող Անկարան հանդես են գալիս նույն դիրքերից, գտնվում են արժեքների ու նպատակների նույն կոորդինատային համակարգում:

Նպատակը պարզ է՝ վերացնելով արդյունաբերական համակարգը, դարձնել Հայաստանը սպառողական պետություն, առևտրային խաբ: Տարածք: Չոլ:

Կարծես թե, ժողովուրդը դեմ չէ:

Վահե Դավթյան

Դիտվել է՝ 930

Մեկնաբանություններ