Արցախի հանձնումը սկսվել է 2017-ին, երբ «Ելք» դաշինքը հայտարարեց ՆԱՏՕ մտնելու մասին: Դա իշխանության հայտ էր, որի համար էլ նրանց բերեցին իշխանության: Իսկ թե ինչ դեր են կատարել 2017-ի իշխանությունները, տարբեր աշխարհաքաղաքական կենտրոններն այդ գործում, թողնում եմ ձեր երևակայությանը:
Ով բերեց նրանց, ինչպես բերեց, դա արդեն տեխնիկայի հարց է:
Պարզ է, որ ՆԱՏՕ մտնելու համար պետք էր հանձնել Արցախը և Թուրքիայի համար Սյունիքով միջանցք բացել:
Որ աշխարհաքաղաքական կենտրոնը ինչ կորցրեց, ինչ ստացավ, դա ինձ արդեն քիչ է հետաքրքրում: Հիմա այդ ծրագիրն է իրականացվում: Մնացածն արդեն պաթոս է ու անիմաստ խոսակցություն:
Ինձ միայն մի բան է հետաքրքրում, ով ինչպես է պատժվելու ու՝ որ «պադյեզդում»: Դա ոչինչ չի փոխում, բայց գոնե մի թեթև սփոփանք կարող է առաջացնել։
Ստեփան Դանիելյան