ՄԱԿ-ի կլիմայի COP29 համաժողովի շրջանակում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հանդիպել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի հետ. վերջինս հետաքրքրվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցային գործընթացով։ Ալիևն ասել է, որ խաղաղության պայմանագրի տեքստի զգալի մասն արդեն համաձայնեցված է, միաժամանակ, հերթական անգամ դժգոհել է Հայաստանի Սահմանադրությունից՝ նշելով դրանում պարունակվող «տարածքային հավակնությունները»։               
 

Կոչ եմ անում ձայն տալ թիվ 14-ին

Կոչ եմ անում ձայն տալ թիվ 14-ին
13.09.2023 | 22:12

Հարգելի Երևանցիներ, կենսականորեն կարևոր անհրաժեշտուտթյուն է դարձել «Մայր Հայաստան» դաշինքին` թիվ 14, ընտրելու հարցը։

Այդ դաշինքում ներառված են որոշ անձինք, ում այս կամ այն պատճառով տարբեր մարդիկ այդ թվում նաև ես չենք համակրում, սակայն այդ չսիրված անձի պատճառով ձայն տալ ԼԳԲՏ-ի ներկայացուցչին, սխալ քայլ կլինի։

Տեսեք թե ինչ ահռելի գումարներ են ծախսում

ՔՊ-ականները Ավինյանին անցկացնելու համար։ Բազմամիլիոնանոց համերգներ, չորս կողմում փակցված գովազդային պաստառներ և այլն։

Ավինյանը բացի այլասերվածություն տարածելուց, ակտիվորեն մասնակցում է թմրանյութերի տարածման բիզնեսում։

Շատերն այսօր գլխներին են տալիս, որ սխալվել Նիկոլ են ընտրել:

Մի՞թե մարդկանց համար սա դաս չեղավ:

Հիմա ուզում եք ոչ պակաս մեկ այլ չարիքի բերել մեր գլխին։

Ընտրությունների նախօրեին ավտոբուսների բերելը ճիշտ հաշվարկած խորամանկ քայլ էր, մի՞թե դրանով պետք է խաբվել և ձայն տալ Ալիևին, այո՛, Ալիևին:

Թուրքերը որոշել են ոչնչացնել մեր ապագան` երիտասարդ սերունդը, այն այլասերելով և թմրամոլ դարձնելով։

ՈՒստի կոչ եմ անում ձայն տալ թիվ 14-ին: Միակ դաշինքն է, որն Արցախից ու մեր անվտանգային հարցերից է խոսում:

Մնացածներից ո՞րն է հիշում Արցախը, ո՞վ է խոսում իշխանափոխությունից, դրանք պարզապես ՔՊ-ի համար ձայն փախցնողներ են։

Գոնե այս անգամ չսխալվենք։

Ռուդոլֆ ՀԱԿՈԲՅԱՆ

Դիտվել է՝ 1796

Մեկնաբանություններ