Վերջերս, հատկապես՝ ամսի 9-ին տեղի ունեցած նախագահի ընտրությունից հետո, որոշ լրատվամիջոցներ, օգտատերեր, անհատներ հայտարարում են, թե Արցախը դեմ է գնում Երևանին, ընդգծված անվստահություն է ցուցաբերում Երևանի հանդեպ և այլն։
Հայտարարողները խորապես մոռանում են, որ դեռ ոչ վաղ անցյալում՝ 2020թ. նոյեմբերին, այդ նույն Երևանն էր, որ լքեց, դավաճանեց Արցախին՝ համաձայնելով նրա կապիտուլյացիային: Այդ նույն Երևանն էր, որ պատերազմից հետո դիվանագիտական բոլոր հարթակներում ուրացավ Արցախը՝ թողնելով թշնամական պետությունների ողորմածությանը: Այդ նույն Երևանն էր, որ համաձայնելով համակերպվեց Արցախի դաժան բլոկադային՝ արցախցիներին կանգնեցնելով սովամահության շեմին։
Ներկայումս Արցախը, լինելով մենակ, անդաշնակից ու անբարեկամ, ցանկացած գնով համառորեն պայքարում է փրկվելու, գոյատևելու և, որպես ինքնուրույն միավոր, հարատևել համար։
Որքանով կհաջողվի՝ այլ խնդիր է։
Նման իրավիճակում դատապարտելն անհեթեթություն ու զգայական թրթիռ է։
Հանքախորշում աշխատողին հեշտ է դրսից խորհուրդներ տալը։
Լեռնիկ Հակոբյան