«Թուրքիայի նախագահ Էրդողանի՝ Իսրայել ներխուժելու սպառնալիքների և նրա վտանգավոր հռետորաբանության լույսի ներքո արտաքին գործերի նախարար Իսրայել Կացը դիվանագետներին հանձնարարել է շտապ համագործակցել ՆԱՏՕ-ի բոլոր անդամների հետ՝ կոչ անելով դատապարտել Թուրքիային և պահանջել նրան հեռացնել տարածաշրջանային դաշինքից»,- հայտարարել է Իսրայելի ԱԳՆ-ն։ Փորձագետների գնահատմամբ՝ այս հայտարարությունը կարող է ավելի մեծացնել լարվածությունը երկու երկրների միջև:               
 

Իրանի հետ ռազմավարական դաշնակցությունը նոր մարտահրավերներ չի ստեղծի

Իրանի հետ ռազմավարական դաշնակցությունը նոր մարտահրավերներ չի ստեղծի
24.08.2023 | 08:08

Իրանը ձգտում է դառնալ տարածաշրջանում ռազմական տեխնոլոգիաների մշակման, կիրառման կենտրոն։

Նանոտեխնոլոգիաների զարգացման պարագայում արդեն Իրանը իսկապես կդառնա տարածքային ռազմական հզոր ուժ՝ վերականգնելով Իրանական կայսրության երբեմնի ազդեցությունը, դառնալով Թուրքիային իրական հակակշռող ուժ, երբեմն էլ՝ գերազանցող։

Իսկ Ադրբեջանը Իրանի և Թուրքիայի միջև արդեն իսկ կատարել է իր ընտրությունը, երկուսի հետ միաժամանակ միևնույն հարաբերություններն ունենալ պարզապես թույլ չեն տալու։ Ընդ որում, Ադրբեջանը առանց կորուստների չի կարող կատարել շրջադարձ հատկապես Իսրայելի դեպքում, ինչը նվազեցնում է ադրբեջանա-իրանական հնարավոր դաշնակցությունը։

Հետևաբար, մեզ համար կա իրական հնարավորություն` շահակից լինելուց բացի, դառնալու նաև ու հենց ռազմավարական դաշնակից։ Իրանի հետ ռազմավարական դաշնակցությունը, առնվազն մեզ համար, չի ստեղծի նոր մարտահրավերներ Ռուսաստանի կողմից, ուստի հնարավորություն կունենանք ռեգիոնալ բարենպաստ միջավայր ձևավորել, համագործակցությունը դարձնելով եռակողմ` Հայաստան-Իրան-Հնդկաստան։

Իսկ Վրաստանի հետ պետք է չափազանց նուրբ, նպատակային աշխատանք, որպեսզի կարողանանք ռեգիոնալ քառակողմ միություն ձևավորել, ինչը մեզ համար ունի վերականգնողական և երկարատև զարգացման լուրջ ռազմավարական նպատակ. Վրաստան-Հայաստան-Իրան-Հնդկաստան:

Հայ-վրացական համագործակցության կայացման համար պետք է, նախ, աշխատանք կատարի քաղաքացիական հասարակությունը հանրային դիվանագիտության միջոցով։ Այդ աշխատանքը նաև Վրաստանում պետք է հանգեցնի ներքին հանրային տրամադրությունների կերպափոխման՝ հօգուտ հայ-վրացական ռազմավարական դաշինքի։

Ասելու, վերլուծելու, առաջարկելու շատ բան կա, բայց ափսոս` անող չկա։

Արա Պողոսյան

Դիտվել է՝ 8285

Մեկնաբանություններ