Իրանի արտահերթ նախագահական ընտրությունների նախնական արդյունքներն ամփոփվել են, դրանց համաձայն՝ առողջապահության նախկին նախարար Մասուդ Փեզեշքիանը ոչ մեծ տարբերությամբ առաջ է անցել միջուկային ծրագրի վերաբերյալ նախկին առաջատար բանակցող Սաիդ Ջալիլից։ Փեզեշքիանը ստացել է 8 302 577 ձայն, Ջալիլին՝ 7 189 756։ Նախնական արդյունքներով՝ ընտրությունները կարող են անցնել երկրորդ փուլ, որը կանցկացվի մեկ շաբաթ հետո։               
 

40 հազար դոլարը ՏՏ-ի համար շատ փոքր ցուցանիշ է

40 հազար դոլարը ՏՏ-ի համար շատ փոքր ցուցանիշ է
13.06.2023 | 14:29

Կառավարությունը նորից հիշել է ՏՏ-ն։ Անցած անգամ, երբ դրամի փոխարժեքի բարձրացման փոխհատուցում էր տալիս, տարօրինակ մի կրիտերիա էր մտցրել. եթե ընկերության ցուցանիշները ցույց են տալիս, որ նշված ժամանակահատվածում ընկերությունը չի տուժել, ապա՝ տրամադրել, իսկ եթե ընկերությունը տուժել է, ապա՝ չտրամադրել։

Օրինակ, այդ կրիտերիայով մեր ընկերությունը՝ Zangi-ն, գտնվեց տուժողների ցանկում, ու մեզ փոխհատուցում չտրամադրվեց։ Ամբողջ աշխարհում պրոտեկցիոնիզմի պատերազմ է գնում, իսկ ՀՀ կառավարությունը, անհայտ տրամաբանության շրջանակներում, դեռ մի հատ էլ տեղական արտադրողին ստորադասում է դրսի արտադրողից։

Հիմա այս հզոր մտքի կրողները նոր առաջարկ են անում՝ ՏՏ-ին տալ աննախադեպ հարկային արտոնություններ։ Առաջին հայացքից ոլորտի զարգացումը խթանելու ստանդարտ գործողություն է, բայց շրջանցվում է ամենակարևոր հարցը՝ ո՞րն է ՏՏ ոլորտի ռազմավարական նպատակը և տնտեսագիտական KPI-ները։

ՀՀ-ում ՏՏ-ի մեջ ներգրավված միջին վիճակագրական աշխատակցի գեներացրած ՀՆԱ-ն մոտ $40.000 է։ Այս թիվը վերջին տարում 30-ից դարձավ 40 զուտ դրամի արժևորման հաշվին։

Այս ցունանիշը միայն զուտ ֆինանսատնտեսական կատեգորիա չէ, այն ցույց է տալիս ոլորտի տեխնոլոգիականությունը և վերջնական արտադրանք արտադրելու հնարավորությունը։ 40 հազարը ՏՏ-ի համար շատ փոքր ցուցանիշ է, իսկ դա նշանակում է, որ մեր ՏՏ-ն ունի կառուցվածքային և որակական խնդիրներ։

Տրամաբանական կլիներ, որ կառավարությունն այս ցուցանիշը դիտարկեր որպես թիրախային և գործեր դրա բարձրացման ուղղությամբ։ Բայց, սրա փոխարեն, իրենք ասում են՝ որակն ու տեսակը մեզ համար ընդհանրապես կարևոր չեն, մեզ համար կարևորը 40 հազար գեներացնողների քանակի ավելացումն է։ Սա հիշեցնում է կառավարության ճանապարհաշինական քաղաքականությունը՝ կարևորը ոչ թե որակով ճանապարհներ կառուցելն է, այլ շատ ասֆալտ փռելը։

Մինչ օրենք ընդունելը ճիշտ կլիներ նախ ՏՏ-ի զարգացման ռազմավարություն մշակել, սահմանել միջանկյալ մայլսթոուններ և հետո նոր այդ ռազմավարության ներքո օրենսդրական ու այլ տիպի նախաձեռնություններ իրականացնել։

Վահրամ Մարտիրոսյան

Դիտվել է՝ 7565

Մեկնաբանություններ