Մայր Աթոռի Դիվանապետ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանն ի պատասխան NEWS.am-ի հարցման, թե ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նախօրեին հայտարարել էր, թե եթե եկեղեցին ուզում է զբաղվել քաղաքականությամբ, թող կուսակցություն ստեղծի, բավականին թիրախային արձագանք է հնչեցրել:
«Եթե ոմանք ուզում են եկեղեցագիտությամբ զբաղվել, կարող են փորձել ընդունվել Հոգևոր ճեմարան, եթե, իհարկե, հաղթահարեն ընդունելության համար սահմանված կրթական շեմը և համոզիչ փաստարկներ ներկայացնեն առողջական բարվոք վիճակի վերաբերյալ»,- շեշտել է Մայր Աթոռի դիվանապետը:
Հայ Առաքելական եկեղեցու դեմ իշխանության արշավը շարունակում է, սակայն Մայր Աթոռի պատասխաններն ու հակազդեցությունն առավել կոշտ ու համարժեք բնույթ ունեն:
Տիգրան ԱԲՐԱՀԱՄՅԱՆ