38 իտալացի պատգամավորներ հայ գերիներին ազատ արձակելու կոչ են արել՝ տեղեկացնում է Tempi-ն։ Իտալիայի կառավարությանը կոչ է արվում պարտավորություն ստանձնել Հայաստանի և Ադրբեջանի հանդեպ տարածաշրջանում խաղաղության համաձայնագրի առնչությամբ և ապահովել դեռևս ադրբեջանական բանտերում պահվողների ազատ արձակումը:               
 

Քրեական օրենսգիրքը ծառայեցվեց մեկ` «ՔՊ» կուսակցության քաղաքական շահերին. Արման Թաթոյան

Քրեական օրենսգիրքը ծառայեցվեց մեկ` «ՔՊ» կուսակցության քաղաքական շահերին. Արման Թաթոյան
12.06.2022 | 10:59

Քրեական նոր օրենսգրքից «Ծանր վիրավորանքի» հոդվածից հրաժարվելը ոչ թե կառավարության մեծահոգությունն է, ինչպես ներկայացվում է, այլ հարկադրված քայլ:
Նախ, քրեական նոր օրենսգրքի աշխատանքային խումբն ինքը նախագծում այդ հոդվածը չէր ներառել ու չէր էլ ներառելու:


Առհասարակ, երբ որպես արդարադատության փոխնախարար` նախաձեռնեցի քրեական այս նոր օրենսգրքի մշակումը, ստեղծեցինք աշխատանքային խումբ, որը համալրվեց ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի մասնագետներով։
Աշխատանքային խումբն ի սկզբանե ձևավորվեց այնպես, որ դուրս լինի քաղաքական ազդեցությունից, և որ բացառվի քաղաքական շահերի համար քրեական օրենքի փոփոխությունը:


Բայց, ինչպես տեսանք, «Ծանր վիրավորանքի» հոդվածի դեպքում իրավիճակը փոխվեց:
Այս հոդվածն ընդունվեց միայն քաղաքական որոշմամբ ու ընթացակարգային կոպիտ խախտումներով. այս կերպ Քրեական օրենսգիրքը ծառայեցվեց մեկ` «ՔՊ» կուսակցության քաղաքական շահերին:


Քանի որ կար քաղաքական որոշում, արհամարհվեցին Մարդու իրավունքների պաշտպանի սկզբունքային առարկություններն առ այն, որ այս հոդվածն առավել մեծ խնդիներ է ստեղծելու. թեև վիրավորանքն ինձ համար բացարձակ դատապարտելի երևույթ է, բայց այն ունի պայքարի այլ մեթոդներ, որոնցից առաջինը պաշտոնյաների ատելության բառապաշարի դեմ պայքարն է: Անտեսվեց, որ այս հոդվածը սկզբունքային առումով է հակասում մեր միջազգային պարտավորություններին:
ԱԺ-ում քաղաքական այս սխալ որոշումն ԱԺ կառավարող խմբակցությունն ու կառավարությունն արդարացրին հակասահմանադրական քննարկումներով:
Այս ամոթալի, բացարձակ դատապարտելի հոդվածի պատճառով հարյուրավոր մարդիկ ենթարկվեցին հակասահմանադրական քրեական հետապնդումների և իրավունքների անհիմն, խտրական սահմանափակումների` սկսած մարդկանց ազատությունից զրկելուց ու արդար դատաքննությունից մինչև խոսքի ազատություն ու մասնավոր կյանքի պաշպանություն:


Այս oրենքի պատճառով քաղաքացիներին հայհոյող ու վիրավորող իշխանության պաշտոնյաներն ու նրանց աջակիցները դարձան արտոնյալ:
Այս oրենքը պարզապես կրակը գցեց ոստիկանությանը, որը դարձել էր ու դեռ շարունակում է մնալ հերթական անհեռատես ու դատապարտելի քաղաքական որոշման զոհը:
Այն ոչ միայն լուրջ խոչընդոտներ առաջացրեց լրագրողների համար, այլ նաև խորացրեց լրագրողների նկատմամբ կարծրատիպերը:
Այս բոլոր խախտումները բացարձակ հիմնավոր տեղ էին գտել Սահմանադրական դատարանի իմ դիմումում:


Հանուն մեկ կուսակցության քաղաքական շահերի` այսքան խնդիրների ու մեր քաղաքացիներին պատճառված զրկանքների համար ուղիղ պատասխանատու է 3 հիմնական դերակատար`
1. ԱԺ-ում այս հոդվածն ամրագրած օրենքի հիմնական զեկուցողը.
2. Կառավարության պաշտոնական ներկայացուցիչը, որը նաեւ օրենքի համազեկուցողն էր.
3. Սահմանադրական դատարանում այս հարցով իմ դիմումի գործով զեկուցող դատավորը (որոշումը կայացվել է 2022թ. ապրիլի 29-ին)։

Դիտվել է՝ 10345

Մեկնաբանություններ