ՀՀ կառավարությունը հաստատեց գյուղատնտեսության խոշորացմանը միտված որոշման նախագիծ: Նախագիծը պայմանավորված է Հայաստանի ագրոպարենային ոլորտի սարքավորումների ֆինանսական վարձակալության` լիզինգի պետական աջակցության ծրագրի պայմանները բալավելու և լիզինգով տրամադրվող սարքավորումների շրջանակն ընդլայնելու նպատակով պետական օժանդակություն ցուցաբերելու անհրաժեշտությամբ:
Ակնկալվում է, որ կավելանան ծրագրից օգտվող շահառուների և ձեռքբերվող սարքավորումների շրջանակն ու քանակները, կապահովվի ծրագրի շրջանակներում նախկինում կնքված պայմանագրերի շրջանակներում 450.0 մլն դրամին մոտ արժեքով պատվիրված սարքավորումների լիզինգի տրամադրումը, ինչպես նաև կմեղմվեն լիզինգի տոկոսադրույքի սուբսիդավորման դադարեցման ռիսկերը: