38 իտալացի պատգամավորներ հայ գերիներին ազատ արձակելու կոչ են արել՝ տեղեկացնում է Tempi-ն։ Իտալիայի կառավարությանը կոչ է արվում պարտավորություն ստանձնել Հայաստանի և Ադրբեջանի հանդեպ տարածաշրջանում խաղաղության համաձայնագրի առնչությամբ և ապահովել դեռևս ադրբեջանական բանտերում պահվողների ազատ արձակումը:               
 

Էդմոն Մարուքյանի բողոքի ակցիան ԵԽԽՎ նիստից առաջ

Էդմոն Մարուքյանի բողոքի ակցիան ԵԽԽՎ նիստից առաջ
25.01.2021 | 21:30

ԱԺ ԼՀԿ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը ԵԽԽՎ նիստից առաջ բողոքի ակցիա է իրականացրել՝ պահանջելով միջազգային ճնշում գործադրել Ադրբեջանի նկատմամբ։

«ԵԽԽՎ նիստն սկսեցինք մեր բողոքի ձայնը բարձրացնելով և պահանջելով՝ միջազգային ճնշում գործադրել Ադրբեջանի նկատմամբ՝ հայ ռազմագերիներին և քաղաքացիական անձանց օր առաջ ազատ արձակելու պահանջով», - իր ֆեյսբուքյան էջում գրել է Մարուքյանը։

Դիտվել է՝ 2890

Մեկնաբանություններ