Այս պահի դրությամբ դուրս է բերվել 3439 մարմին, դեռևս նույնականացված չեն 766-ը՝ Աժ-ում հայտնել է փոխվարչապետ Տիգրան Ավինյանը։
«Կան նաև անհետ կորածներ, բայց կոնկրետ թիվ չեմ ուզում հնչեցնել, որովհետև երբ այդ վերջնական թիվը ունենանք, ամբողջական զեկույցով կներկայացվի։ Զոհերի թիվը չի անցնելու 4000-ը», – ասել է Ավինյանը։