ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Հայաստանում կորոնավիրուսի դեպքերի թիվը՝ 164 586

Հայաստանում կորոնավիրուսի դեպքերի թիվը՝ 164 586
17.01.2021 | 13:35

Հայաստանում երեկ կատարվել է 2607 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 351 նոր դեպք: Առողջացածների թիվն ավելացել է 157-ով, գրանցվել է 5 մահվան դեպք:

Առողջապահության նախարարության հաղորդմամբ` հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 164 586 դեպք, որոնցից 152772-ը` առողջացած, 2992-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 8093 պացիենտ: Կատարվել է 623311 թեստավորում: Նախորդ օրն արձանագրվել է մահվան 1 դեպք, երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 729 է:

Դիտվել է՝ 4275

Մեկնաբանություններ