ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Հայաստանում կորոնավիրուսի դեպքերի թիվը՝ 163972

Հայաստանում կորոնավիրուսի դեպքերի թիվը՝ 163972
15.01.2021 | 12:19

Հայաստանում անցած մեկ օրում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 396-ով՝ հասնելով 163972 -ի, գրանցվել է մահվան 16 դեպք, հաղորդում է Առողջապահության նախարարությունը: Բուժվածների թիվն ավելացել է 471-ով և հասել 152320-ի, րականացվել է 2546 թեստավորում, ընդհանուր թիվը հասավ 619066-ի: Մահերի ընդհանուր թիվը հասավ 3700-ի: Բուժվում է 7952 մարդ։

Դիտվել է՝ 3833

Մեկնաբանություններ