ՊՆ նախարար Վաղարշակ Հարությունյանը դեկտեմբերի 21-ին այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն։ Նա հարգանքի տուրք է մատուցել սեպտեմբերի 27-ին սանձազերծված պատերազմում զոհված զինծառայողների հիշատակին։ Վաղարշակ Հարությունյանը ծաղիկներ է խոնարհել նաև սպարապետ Վազգեն Սարգսյանի, զորավար Անդրանիկ Օզանյանի, բանակաշինության գործում անգնահատելի ավանդ ունեցող զինվորականների շիրիմներին և մարտի դաշտում ընկած մեր բոլոր հերոսների հիշատակը հավերժացնող հուշապատին։