Հայաստանում անցած մեկ օրում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 984-ով՝ հասնելով 118870-ի, գրանցվել է մահվան 32 դեպք, հաղորդում է Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը: Բուժվածների թիվն ավելացել է 2478-ով և հասել 78343-ի, իրականացվել է 2530 թեստավորում, ընդհանուր թիվը հասավ 468081-ի: Մահերի ընդհանուր թիվը հասավ 2264-ի: Բուժվում է 38253 մարդ: