Տե՛ր, կանգեցրու ինձ ընկած տեղից,
Ես ուզում եմ կանգնել:
Տե՛ր, արթնացրու առաջին սերս,
Ես ուզում եմ սիրել։
Տե՛ր, տար ինձ ծանոթ վայրերով,
Վերականգնվելու համար։
Տե՛ր, տուր վայր գցել Հեզաբելին,
որ ապրում է իմ մեջ,
Որ դրսում ապրող Հեզաբելը նույնպես
վայր ընկնի պատուհանից:
Կարմեն ԴԱՎԹՅԱՆ