ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Յանդեքսը Հայաստանում ծրագրավորման դպրոց կբացի

Յանդեքսը Հայաստանում ծրագրավորման դպրոց կբացի
06.10.2016 | 12:09

Յանդեքսը Երեւանում Ծրագրավորման դպրոց կբացի բարձր դասարանների աշակերտների համար: Այս կրթական ծրագիրը նախատեսված է 8-ից 10-րդ դասարանցիների համար, ովքեր ցանկանում են ձեռք բերել ծրագրավորման հմտություններ: Ձեռք բերված գիտելիքները նրանք կկարողանան կիրառել կյանքի տարբեր ոլորտներում՝ ծրագրավորող դառնալը պարտադիր չէ:

Ծրագրավորման դպրոցը անվճար դասընթաց է, որը կազմված է թեմատիկ դասախոսություններից ու ծրագրավորման սեմինարներից: Ուսուցումը կազմակերպվելու է Python-ի օրինակով. այս լեզուն թույլ է տալիս լուծել բազմաթիվ խնդիրներ եւ դրա պահանջարկը շուկայում աստիճանաբար աճում է:

Ուսուցման ծրագիրը մշակվել է Յանդեքսի Տվյալների վերլուծության դպրոցում, որի շրջանավարտները բարձր են գնահատվում ՏՏ շուկայում: Յանդեքսը զբաղվելու է դասախոսների ընտրությամբ եւ պատրաստմամբ, ինչպես նաեւ հրավիրելու է ոլորտի լավագույն մասնագետներին Հայաստանից, Ռուսաստանից եւ այլ երկրներից դասախոսություններ կարդալու համար:

«Հայաստանյան ծրագրավորողները աշխատում են աշխարհի լավագույն ՏՏ ընկերություններում, շատերը մեծ հաջողությունների են հասել: Մենք համոզված ենք, որ ապագա հայ ծրագրավորողները մեծ հեռանկարներ ունեն: Բոլոր ամենաառաջադեմ գաղափարներն ու նախագծերը, ինչպիսիք են ռոբոտների եւ անօդաչու տրանսպորտի ստեղծումը, արհեստական ինտելեկտի զարգացումը, չեն կարող իրականացվել առանց ծրագրավորողների մասնակցության: Մենք ցանկանում ենք պայմաններ ստեղծել, որպեսզի հայ դպրոցականները կարողանան իրենց ուժերը փորձել այս մասնագիտության մեջ եւ հետագայում գիտակցված ընտրություն կատարեն»,- ասում է Յանդեքս.Տաքսի-ի գլխավոր տնօրեն Տիգրան Խուդավերդյանը:

Դասերը կմեկնարկեն 2017 թ. հունվարին եւ կանցնեն դպրոցից ազատ ժամանակ: Դպրոցականների ընդունելությունը մեկնարկելու է դեկտեմբերի 12-ին եւ անցկացվելու է մրցույթի միջոցով: Երեխաները պետք է հաջողությամբ հաղթահարեն օնլայն թեստավորումը եւ դեմ առ դեմ հարցազրույցը, որոնց ընթացքում նրանց առաջարկվելու են տրամաբանական, մաթեմատիկական եւ ծրագրավորման հետ կապված խնդիրներ: Մրցույթին մասնակցելու վերաբերյալ դպրոցականներին հավելյալ տեղեկատվություն կտրամադրվի:

Յանդեքսը երկար տարիներ զբաղվում է ՏՏ ոլորտի մասնագետների պատրաստմամբ: 2007 թ. ընկերությունը ստեղծել է Տվյալների վերլուծության դպրոցը, որտեղ դասավանդում են մեքենայական ուսուցում (machine learning), համակարգչային տեսողություն, տեքստերի վերլուծություն եւ այլն: Ընկերությունը կարող է օգտագործել իր ակադեմիական նախագծերի լավագույն կրթական փորձը: Իր գոյության առաջին իսկ տարիներից Յանդեքսը աջակցել է եւ շարունակում է աջակցել մաթեմատիկա-ինժեներական դպրոցին՝ բարձրագույն, միջնակարգ եւ լրացուցիչ կրթության շրջանակներում:

Դիտվել է՝ 2491

Մեկնաբանություններ