ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Earlyone ստարտափը կներկայացնի Հայաստանը Seedstars World-ում

Earlyone ստարտափը կներկայացնի Հայաստանը Seedstars World-ում
27.06.2016 | 18:00

Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոն - Հայաստանը Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի և Ինովացիոն լուծումների և տեխնոլոգիաների կենտրոնի հետ համատեղ հունիսի 25-ին Հայաստանի Ամերիկյան Համալսարանում կազմակերպեց Seedstars միջազգային մրցույթի Երևանյան փուլը։

Միջոցառման ընթացքում 50 հայտադիմումներից ընտրված 12 ստարտափերը ներկայացրեցին իրենց արտադրանքը միջազգային և տեղական մասնագետներից կազմված ժյուրիի անդամներին։ Ժյուրի անդամները ներկայացված պրոդուկտները գնահատեցին մի քանի չափանիշներով՝ թիմ, առկա վիճակը, կիրառելիությունը ավելի մեծ շուկայում, ստեղծած արժեքը և այլն։ Ժյուրիի քննարկումից հետո հայտարարվեցին հաղթող թիմերի անունները։ Հայաստանը Շվեցարիայում կայանալիք միջազգային մրցույթին կներկայացնի Earlyone թիմը, որի ստեղծած պրոդուկտը ուղղված է հաճախորդների սպասարկման բարելավմանը։

Ներկայումս այն արդեն սպասարկում է հազարավոր հաճախորդների Հայաստանի տարբեր ընկերություններում։ Միջազգային մրցույթում ստարտափը հնարավորություն կունենա իր պրոդուկտը ներկայացնել հնարավոր ներդրողների, գործընկերների դատին և մրցել 500,000 ԱՄՆ դոլլար արժողությամբ մրցանակի համար։ Հայաստանյան փուլի երկրորդ և երրորդ տեղերը զբաղեցրեցին համապատասխանաբար Bazillion beings և Qlim ստարտափերը։ «Ստարտափերի էկոհամակարգը Հայաստանում մեծ զարգացում է ապրում, և տարեց տարի ավելի կայացած թիմեր են մասնակցում մրցույթին։ Մրցակցությունը մեծ է, և ընտրությունը կատարվում է՝ հաշվի առնելով բազմաթիվ չափանիշներ։ Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնը մշտապես աշխատում է թիմերի հետ՝ զինելով նրանց այնպիսի հմտություններով, որոնք անհրաժեշտ են հնարավոր ներդրողներին ներկայանալի դառնալու և շուկայում պահանջարկ ունեցող պրոդուկտ մշակելու համար։», - նշում է Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնի տնօրեն Արտաշես Վարդանյանը։


Մրցույթի տեղական հովանավորն են ԲեթԿոնստրակտ ընկերությունը և Շվեցարիայի դեսպանությունը Հայաստանում։ Մրցույթի կազմակերպմանն աջակցում են HIVE ընկերությունը, STARTITUP կենտրոնը, WICASTR ընկերությունը և Հայաստանի Ամերիկյան Համալսարանը։

Դիտվել է՝ 2492

Մեկնաբանություններ