Որևէ բանական արարած չի կասկածում, որ Ղարաբաղյան հարցը կարող է լուծվել միայն և միայն փոխզիջումային տարբերակով` այնպես, որ կողմերը ցավոտ չտանեն այն, և հաղթի առողջ բանականությունը:
Լեռնային Ղարաբաղի շուրջ ցանկացած քիչ թե շատ ազդեցիկ իրադարձություն, Արցախյան շարժումից, անկախության տարիներից սկսած, սովորաբար լուրջ կատալիզատորի դեր է խաղում հայաստանյան ներքին քաղաքական զարգացումներում։
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ճեպազրույցում հայտարարել է. «Այժմ պահանջվում է ցուցաբերել զսպվածություն, գործը հասցնել կայունության վերականգնմանը: Խորապես համոզված ենք, որ կողմերը պետք է վերսկսեն բանակցային գործընթացը, որն ուղղված է կայուն խաղաղ կարգավորմանը հասնելուն:
ՀՀ էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանը կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում անդրադառնալով վարչապետի հանձնարարականին՝ զոհվածների ընտանիքներին հասցեական աջակցություն ցուցաբերելու վերաբերյալ, ասաց, թե կարգը մշակվել է:
ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը Հայաստան է գալիս ոչ թե իշխանություններից պատասխան ստանալու համար, այլ քննարկվելու են հարաբերությունների լայն շրջանակի հարցեր, և բնական է՝ Ադրբեջանի այս վերջին ագրեսիայից հետո չի կարող շրջանցվել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հետ կապված իրավիճակը՝ կառավարության նիստից հետո լրագրողներին ասաց ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանը։
Հայերն ու ադրբեջանցիները միմյանց հետ բանակցելու այլընտրանք չունեն՝ փորձառու ամերիկյան դիվանագետ, այժմ ազդեցիկ փորձագետ, Ադրբեջանում ԱՄՆ-ի նախկին դեսպան Ռիչարդ Կոզլարիչի կարծիքով, ղարաբաղյան հակամարտությունը ռազմական լուծում չունի.
Հանդիպման ընթացքում Պաշտպանության նախարարի առաջին տեղակալը ներկայացրել է ապրիլի սկզբին Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի նկատմամբ իրականացրած ագրեսիայի մանրամասները՝ մասնավորապես նախապես պլանավորված նախահարձակ գործողությունները և այդ ընթացքում միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի խախտումներն ապացուցող հիմնավորումները:
Ապրիլի 20-ի լույս 21-ի գիշերը ադրբեջանա-ղարաբաղյան զինված դիմակայության գոտում օպերատիվ իրադրության փոփոխություններ չեն արձանագրվել, փոխանցում է ԼՂՀ ՊԲ մամուլի ծառայությունը:
Իսրայելի գործողությունները Լիբանանում հաջողություն ունեն նրա համար, որ իսրայելական կողմը լավ տեղեկացված է Լիբանանում գտնվող թիրախներից։ Հիմա կարող է մտածեք, որ դա բացառապես հետախուզական ցանցի արդյունք է, բայց՝ չէ։ Իսրայելը կարողանում է հետախուզել հնարավորինս իրական ժամանակի մեջ։