ԱՄՆ-ի հայտարարություններն այն մասին, թե Հայաստանը ցանկանում է երես թեքել Ռուսաստանից, մերկապարանոց են, ՌԴ-ի և Հայաստանի՝ դարերի ընթացքում ձևավորված կապերը կդիմանան բոլոր փորձություններին, որոնց անընդհատ ենթարկում է Արևմուտքը՝ «ՌԻԱ Նովոստի»-ին ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ «Պատմության ընթացքում մենք քանիցս օգնություն ենք տրամադրել եղբայրական հայ ժողովրդին, մտադիր ենք դա անել նաև այսուհետ»,- հավելել է նա։               
 

Գորիսում եռաչափ տպիչ են արտադրում

Գորիսում եռաչափ տպիչ են արտադրում
05.10.2015 | 12:03

ԴիջիԹեք-ում ներկայացված են նաև ՏՀՏ ոլորտի (start-up) նորաստեղծ ընկերությունները։ Մեր զրուցակիցն է Գորիսում բացված նորաստեղծ «ՕգմենթԱր» ընկերության հիմնադիր տնօրեն Արթուր Խոջաբաղյանը։ Նա տեղեկացնում է, որ ընկերությունն այս պահին ինտեգրված է ՏՏ ոլորտի զարգացման կրթական ծրագրերում, և արտադրում է եռաչափ տպիչներ, մշակում նաև այլ կրթաարդյունաբերական գործիքներ, որոնք միտված են զարգացնելու երեխաների տրամաբանությունը, ինժեներական մտածողությունը և կարող են օգտագործվել դպրոցներում, քոլեջներում, ինչու ոչ՝ նաև տնային պայմաններում։
Արթուր Խոջաբաղյանը նշում է, որ փորձը թույլ է տալիս, որպեսզի ավելի խորացնեն իրենց գիտելիքները և արտադրական ներուժը։ Նա նշում է, որ Գորիսում կան համապատասխան մասնագետներ՝ ծրագիրը զարգացնելու համար։ Մասնավորապես, Ինստիգեյթ ընկերությունը Գորիսում շուրջ 30 աշխատող ունի, ինչն իրականում մեծ թիվ է և խոսում է այն մասին, որ ՏՏ ոլորտը Գորիսում նույնպես մեծ հեռանկարներ ունի։
ԴիջիԹեքում «ՕգմենթԱր»-ի եռաչափ տպիչը մեծ հետաքրքրություն է առաջացրել այցելությունների շրջանում։ Հատկապես մերդկանց զարմացնում է, որ սարքավորումն արտադրված է Գորիսում, մարդիկ ուրախանում են, որ մարզերում նույնպես տեխնոլոգիական հաջողություններ են գրանցում։ Եռաչափ տպիչը հենց ԴիջիԹեքում տպում է պլաստմասե իրեր։
«ՕգմենթԱր»-ում ինժեներական փորձը ցանկանում են օգտագործել ավելի խոշոր հաստոցների արտադրության, մշակման համար։ Արթուր Խոջաբաղյանը նշում է նաև, որ զուգահեռ ցանկանում են սկսել նաև ծրագրավորման խմբեր բացել, ուժերը փորձել նաև ծրագրավորման ոլորտում. «Ընդհանուր ՏՏ ոլորտի զարգացումն ապահովելու համար ցանկալի է, որպեսզի արդեն իսկ սկսվի նման խմբերի, ընկերությունների ձևավորումը, որպեսզի կարողանան մրցակցել տեղական և ինչու ոչ՝ միջազգային ընկերությունների հետ։ Արտադրական ներուժը կա, մնում է հավատալ, վստահել, սովորել ու աշխատել»:


Լիլիթ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Դիտվել է՝ 5797

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ