Վաշինգտոնում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ընթացքում Newsweek-ին տված հարցազրույցում Թուրքիայի նախագահ Էրդողանը հայտարարել է, որ Իսրայելի կողմից խաղաղ բնակիչների դաժան սպանությունները, հիվանդանոցների, օգնության կենտրոնների և այլ հաստատությունների վրա հարձակումները ռազմական հանցագործություններ են: «ԱՄՆ-ի վարչակազմը, սակայն, անտեսում է այդ խախտումները և առավելագույն աջակցություն է ցուցաբերում Իսրայելին, որովհետև մեղսակից է այդ ամենին»,- ընդգծել է Թուրքիայի նախագահը։               
 

«Խելացի լուծումներ` խելացի բիզնեսի համար»

«Խելացի լուծումներ` խելացի բիզնեսի համար»
23.06.2015 | 00:33

Հունիսի 19-20-ին տեղի ունեցավ ԴիջիԹեք բիզնես ֆորումը։ Այն ավանդաբար իրականացվում է ՀՀ վարչապետի աջակցութամբ և կազմակերպվում Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկության միության կողմից:
«Խելացի լուծումներ` խելացի բիզնեսի համար» խորագիրը կրող տեխնոլոգիական ֆորումը լավագույն հարթակն է բիզնեսի և տնտեսության այլ ճյուղերի երկխոսության համար: Ֆորումի նպատակն է՝ նպաստել տեղեկատվական և հեռահաղորդակցական տեխնոլոգիաների (ՏՀՏ) ներդրմանը տնտեսության այլ ոլորտներում, ներկայացնել հայաստանյան և միջազգային ընկերությունների ՏՀՏ ապրանքներ և ծառայություններ, որոնք նախատեսված են տնտեսության այլ ճյուղերի արդիականացման համար:
Այս տարի ֆորումին մասնակցել են հայաստանյան ՏՏ ոլորտի և բիզնեսի այլ բնագավառները ներկայացնող ընկերություններ, ինչպես նաև պետական կառավարման ոլորտի մոտ 70 կազմակերպություն: Բիզնես ֆորումը ներառում էր ցուցահանդեսային մաս և մասնագիտական քննարկումներ։
Բիզնես ֆորումի բացմանը ներկա էր վարչապետ Հովիկ Աբրահամյանը։ Նա հավաստիացրեց, որ կառավարությունը հետևողական է ՏՏ ոլորտի հետագա զարգացմանն ուղղված քաղաքականության շարունակականության ապահովման հարցում: Ըստ վարչապետի՝ նորագույն լուծումներն ու առաջարկություններն այսօր հաջողությամբ կիրառվում են Հայաստանի տնտեսության տարբեր ճյուղերում, ինչը նպաստում է տնտեսության ընդհանուր առաջընթացի, արտադրողականության և մրցունակության բարձրացմանը:
Բիզնես ֆորումին մասնակցում էր նաև «Ամերիաբանկ» ՓԲԸ-ն։ Ներկայացված էին բանկի հեռակառավարման համակարգերը, որոնք ամբողջությամբ հիմնված են տեղեկատվական տեխնոլոգիաների արդի հնարավորությունների վրա։ «Ամերիաբանկի» ինովացիաների գծով բաժնի ղեկավար ԱՐԹՈՒՐ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԸ նշում է, որ «Ամերիաբանկը» Հայաստանում առաջիններից է, որ հաճախորդին հնարավորություն է տալիս օգտվելու միաժամանակ մի քանի հեռակառավարման համակարգերից՝ ըստ նախընտրության և հարմարավետության: Հեռակառավարման համակարգերը փոխկապակցված են և բազմաֆունկցիոնալ, ուստի նրանցից յուրաքանչյուրն ընտրելիս հաճախորդը կարող է մեկ գործիքի միջոցով կատարել մի քանի գործարք առանց բանկ այցելելու։
«Լայմ տեխ» ընկերությունն այս տարի 5-րդ անգամ էր մասնակցում ԴիջիԹեք բիզնես ֆորումին։ Ըստ ընկերության տնօրեն ԳԵՎՈՐԳ ՍԱՖԱՐՅԱՆԻ՝ այս նախաձեռնությունը բնույթով եզակի է և շատ կարևոր միջոցառում է ինչպես տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի, այնպես էլ ՏՏ լուծումներով հետաքրքրված բիզնեսմենների համար։ «Լայմ տեխ» ընկերությունը բիզնես ֆորումում ներկայացնում էր սպասարկման որակը բարելավող լուծումներ՝ հերթերի կառավարման, հետադարձ կապի համակարգեր, վճարային տերմինալներ։ Տնօրենի տեղեկացմամբ՝ բոլոր լուծումներն էլ լայն սպառում ունեն հայաստանյան շուկայում։ Սա նշանակում է, որ բիզնես ոլորտներում սկսել են ավելի ու ավելի շատ ներդնել ՏՏ լուծումներ՝ իրենց աշխատանքի արդյունավետությունը բարձրացնելու, հաճախորդների սպասարկումը բարելավելու նպատակով։
ԴիջիԹեք բիզնես ֆորումի PR գործընկերն է «Փի Արտ» ընկերությունը։ «Փի Արտի» բաժնետեր, զարգացման գծով տնօրեն, քաղտեխնոլոգ ՎԻԳԵՆ ՀԱԿՈԲՅԱՆԸ նշում է, որ իրենք մշտապես համագործակցել են բիզնես ֆորումի հետ, քանի որ կարևորում են Հայաստանում ինժեներական մտքի, տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացմանն ուղղված բոլոր միջոցառումները։ «Այս առումով ԴիջիԹեք բիզնես ֆորումը բացառիկ հարթակ է։ Ամեն տարի նոր զարգացումներ են արձանագրվում։ Բիզնես ֆորումը տարեցտարի իսկապես վերածվում է լուրջ քննարկումների հարթակի։ Մեծ հետաքրքրություն կար տարբեր շնորհանդեսների նկատմամբ, դահլիճները լեփ-լեցուն էին։ Անկախ նրանից, որ Հայաստանում խոր տնտեսական ճգնաժամ է, այնուամենայնիվ, կան մարդիկ, ովքեր ձեռքերը ծալած չեն նստում և փորձում են ինչ-որ բանով զբաղվել»,- ասում է Վիգեն Հակոբյանը։
Ո՞րն է ԴիջիԹեք-ի գրավչությունը, որ այդքան մեծաթիվ մարդկանց է ձգում։ Վիգեն Հակոբյանը նկատում է, որ կազմակերպիչները շատ լուրջ են վերաբերվում Դիջիթեք ցուցահանդեսի և բիզնես ֆորումի անցկացմանը։ Փորձում են շատ կոնկրետ նպատակների հասնել և շատ կոնկրետ ջանքեր են գործադրում այդ նպատակներին հասնելու համար։ Վիգեն Հակոբյանը նաև շեշտում է, որ անկախ Հայաստանի տնտեսական, քաղաքական վիճակից, գաղջ մթնոլորտից, Հայաստանը չի կարող անտարբեր անցնել համաշխարհային տենդենցների կողքով։ ՀՀ-ն միշտ էլ ունեցել է ՏՏ և ինժեներական մեծ ներուժ, որն անկախության տարիներին ոչ ճիշտ քաղաքականության պատճառով, ստվերում է մնացել, սակայն ամենափոքր իսկ առիթի դեպքում այդ հին ներուժը և նրան փոխարինելու եկած հրաշալի երիտասարդական ուժը միանգամից երևան են գալիս։ Պարոն Հակոբյանը նկատում է, որ ՏՀՏ ոլորտը տարեկան մոտ 25 տոկոս աճ է արձանագրում։ Նրա տպավորությամբ՝ ոլորտը զարգանում է ոչ այն պատճառով, որ պետական աջակցություն է ստանում, այլ, շատ դեպքերում, ի հեճուկս դրա։
Գործարար համաժողովի ընթացքում առաջին անգամ անցկացվեց մրցանակաբաշխություն։ «Դիջիբիզնես» մրցանակը տարբեր անվանակարգերով շնորհվել է ոչ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի ընկերությունների, որոնք իրենց գործունեության մեջ հաջողությամբ կիրառում են ՏՏ լուծումներ: Մրցանակաբաշխությունը նպատակ ունի շահագրգռելու տեխնոլոգիաներ ներդրող ընկերություններին և ներկայացնելու հասարակությանը: Բացի այդ, վերջիններս նաև լավագույն օրինակ կլինեն իրենց գործընկերների համար։


Լիլիթ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Դիտվել է՝ 2648

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ