Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցության հիմնադիր և պատվավոր նախագահ, միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլին ընդդիմությանը մեղադրել է ԵՄ-ին Վրաստանի անդամակցության գործընթացը սաբոտաժի ենթարկելու մեջ՝ գրում է NewsGeorgia-ն։ «նրանք զգալի վնաս են հասցրել Վրաստանին, այդ թվում՝ եվրաինտեգրման տեսանկյունից: Մինչև 2030 թվականը, ամենայն հավանականությամբ, Վրաստանը կդառնա եկամուտների բարձր կարգավիճակ ունեցող երկիր և հպարտությամբ կհամալրի Եվրամիության հարուստ երկրների շարքը»,- հայտարարել է Իվանիշվիլին:                
 

Էբոլայից մահացածների թիվը հասել է 4818-ի

Էբոլայից մահացածների թիվը հասել է 4818-ի
06.11.2014 | 11:46

ՄԱԿ-ի առաքելության ղեկավարը, ով զբաղվում է էբոլայի տարածման դեմ պայքարի հարցերով, BBC-ին հաղորդել է, թե կազմակերպությունը դեռևս բավարար ռեսուրսներ չունի հաղթահարելու համար այդ համաճարակը:

Թոնի Բենբարիի խոսքով՝ չնայած Մեծ Բրիտանիայի, Չինաստանի, Կուբայի և ԱՄՆ-ի ներդրած ջանքերին, լրացուցիչ օգնություն է անհրաժեշտ: Բենբարին վերջերս է վերադարձել Էբոլայից ավելի շատ տուժած երկրներ (Լիբերիա, Սիերա Լեոնե և Գվինեա) կատարած ուղևորությունից: Նա հաստատել է ԱՀԿ-ի տվյալները, ըստ որոնց` հիվանդությունից մահացածների թիվը հասել է 4818-ի: Նրանցից միայն 27-ն են մահացել աֆրիկյան այս երեք երկրներից դուրս:

Դիտվել է՝ 1313

Մեկնաբանություններ