ՀԱՊԿ-ի վերլուծական ծառայությունը գործում է շուրջօրյա և ուշադիր հետևում է Կուրսկի շրջանում իրավիճակի զարգացմանը՝ հայտնել են ռազմական դաշինքի մամուլի ծառայությունից։ Կազմակերպությունը խոստացել է սահմանված ժամկետում իրականացնել բոլոր անհրաժեշտ ընթացակարգերը՝ Ռուսաստանի կողմից ռազմական օգնության խնդրանքի դեպքում, սակայն մինչև օրս Կուրսկի շրջանում ստեղծված իրավիճակի առիթով Ռուսաստանի կողմից նման դիմում չի եղել։                
 

«Բարդերն» ընդդեմ բարդ հիվանդությունների

«Բարդերն» ընդդեմ բարդ հիվանդությունների
03.11.2014 | 12:53

«Օգնենք հայ մանուկներին» բարեգործական հասարակական կազմակերպությունը Երևանի Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի աջակցությամբ կազմակերպում է «Բարդերն» ընդդեմ բարդ հիվանդությունների» խորագրով բարեգործական համերգ, որը կկայանա նոյեմբերի 11-ին՝ ժամը 19:00-ին, Երևանի Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի դահլիճում: Համերգին մասնակցելու են հեղինակային երգարվեստի ներկայացուցիչներ, ինչպիսիք են` Ռուբեն Հախվերդյան, Վախթանգ Հարությունյանը, Արմինե Հայրապետյանը, Դավիթ Ամալյանը, Գագիկ Շիբոյանը, Սարգիս Շիբոյանը, Կարեն Մամիկոնյան, Էդուարդ Զորիկյանը, Վահե Քոչարը, Ռուբեն Քամալյանը, Արմեն Ադամյանը, Քրիստ Մանարյանը, Վահան Արծրունին և Լիլիթ Սարգսյանը: Համերգից ստացված ողջ հասույթը կփոխանցվի 4-ամյա Սաթենիկ Նազարյանի համար բացված հաշվեհամարին: Տոմսերը ձեռք բերելու համար անհրաժեշտ է զանգահարել (099) 599 461 , (098) 798 980 հեռախոսահամարներով: Տոմսերի արժեքն է՝ 1000, 2000 և 3000 դրամ: «Օգնենք հայ մանուկներին» կազմակերպությունը սիրով սպասում է բոլորին՝ միասին հաճելի երաժշտական երեկո վայելելու և դրանով իսկ բարի գործ կատարելու՝ կոչ անելով անտարբեր չմնալ օգնության կարիք ունեցող երեխաների ճակատագրերի նկատմամբ: 4-ամյա Սաթենիկի մոտ ախտորոշվել են ժառանգական սֆերոցիտոզ (հեմոլիտիկ սակավարյունություն) և ապլաստիկ կրիզ հիվանդությունները: Սակայն այս ախտորոշումները առայժմ ճշգրիտ և հավաստի չեն։ Երեխան առայժմ հետազոտվել է Հայաստանի և Վրաստանի կլինիկաներում: Սակայն ճշգրիտ ախտորոշման և համապատասխան բուժում ստանալու համար բժիշկները Սաթենիկի ծնողներին հորդորում են երեխային անհապաղ Գերմանիա տեղափոխել, ինչ, սակայն, ֆինանսական մեծ ծախսերի հետ է կապված: Բոլոր ցանկացողները կարող են նաև իրենց օգնությունը ցույց տալ փոքրիկին` գումար փոխանցելով Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ բանկում նրա համար բացված հաշվեհամարներին՝ 220292067810000 (դրամային փոխանցումների համար), 220292061300001 (դոլարային փոխանցումների համար), ստացող՝ Սերգեյ Նազարյան:

Դիտվել է՝ 1564

Մեկնաբանություններ