Ճապոնիայի կայսրուհի Միտիկո Սյոդան նշում է ծննդյան 80-ամյակը: Նա մինչև այժմ չի մոռացել Երկրորդ համաշխարհային պատերազմը: Հոբելյանի առթիվ գրված նամակում նա հիշեցրել է, որ Երկրորդ համաշխարհայինից անցել է մոտ 70 տարի, որից անհրաժեշտ է դասեր քաղել։ Կայսրուհին կոչ է արել խորհել, թե մարդկանց ինչ է բաժին հասել պատերազմից, պատմել է ամերիկացիների ռմբակոծությունների մասին, երբ աշակերտուհի էր, նաև՝ թե ինչպես է Տոկիոն տարհանվել ու ինչ վախեր է ապրել կապիտուլյացիայից հետո։ Կայսրուհին խաղաղության կոչ է հղել աշխարհին: