Ադրբեջանական Կյուրդամիր քաղաքում` Դրոշի հրապարակում, անհայտ անձինք վառել են Ադրբեջանի պետական դրոշը: Նրանք կարողացել են վառել դրոշը, որը բարձրացված է եղել դրոշաձողի վրա: Դրոշն ամբողջությամբ այրվել է, իսկ դրոշաձողի վրա երևացել են այրման հետքերը: Դեպքի վայր են ժամանել ոստիկաններ: