38 իտալացի պատգամավորներ հայ գերիներին ազատ արձակելու կոչ են արել՝ տեղեկացնում է Tempi-ն։ Իտալիայի կառավարությանը կոչ է արվում պարտավորություն ստանձնել Հայաստանի և Ադրբեջանի հանդեպ տարածաշրջանում խաղաղության համաձայնագրի առնչությամբ և ապահովել դեռևս ադրբեջանական բանտերում պահվողների ազատ արձակումը:               
 

Հայաստանից տարեկան անվերադաձ հեռանում է 30 հազար մարդ

Հայաստանից տարեկան անվերադաձ հեռանում է 30 հազար մարդ
10.10.2014 | 16:23

Հայաստանից մեկնողների և երկիր ժամանողների բացասական հաշվեկշիռը կազմում է 30 հազար մարդ: Ամեն տարի այսքան մարդ անվերադարձ հեռանում է Հայաստանից: Եվ սա դեռ՝ պաշտոնական թվերով: Այս մասին այսօր հայտարարել է ժողովրդագիր Ռուբեն Եգանյանը: Վերջինս մեր երկրի ժողովրդագրական վիճակը բնորոշել է որպես ճգնաժամային: Հայաստանում ծնելությունը դեռևս շարունակում է նվազել, մահերի թիվը՝ աճել: Հայաստանյան հասարակությունը համալրում է ծերացող հասարակությունների շարքը՝ երիտասարդները թողնում են երկիրը, ինչի պատճառով ոչ միայն ծնելությունն է ցածր, այլև ծեր բնակչության թիվն է գնալով աճում:
Ռուբեն Եգանյանն ասել է, թե միգրանտներին կարելի է երկու խմբի բաժանել: Դրանք մարդիկ են, ովքեր «հեռանում են երկրից՝ չվերադառնալու մտադրությամբ», և մարդիկ, ովքեր ժամանակավոր աշխատանքի են մեկնում, սակայն «նրանց հետ գալու հնարավորությունը հիմնականում փոքր է»: Նշվել է նաև, որ առաջիկա տարիներին Հայաստանում ծնելության նվազման միտումները կշարունակվեն, քանի որ հիմա «90-ականներին ծնվածների վերարտադրության ժամանակն է», սակայն նրանց թիվն ավելի փոքր է, քան նրանց նախորդող սերնդինը:

Դիտվել է՝ 1120

Մեկնաբանություններ