ՀԱՊԿ-ի վերլուծական ծառայությունը գործում է շուրջօրյա և ուշադիր հետևում է Կուրսկի շրջանում իրավիճակի զարգացմանը՝ հայտնել են ռազմական դաշինքի մամուլի ծառայությունից։ Կազմակերպությունը խոստացել է սահմանված ժամկետում իրականացնել բոլոր անհրաժեշտ ընթացակարգերը՝ Ռուսաստանի կողմից ռազմական օգնության խնդրանքի դեպքում, սակայն մինչև օրս Կուրսկի շրջանում ստեղծված իրավիճակի առիթով Ռուսաստանի կողմից նման դիմում չի եղել։                
 

Բուսակերության փառատոն

Բուսակերության փառատոն
10.10.2014 | 13:11

Հոկտեմբերի 11-ին Մաշտոցի պուրակում Հայաստանում երկրորդ անգամ կանցկացվի բուսակերության փառատոն։ Փառատոնի ընթացքում կլինեն մշակութային, սպորտային և ժամանցային տարաբնույթ միջոցառումներ, դասախոսություններ առողջ սննդի մասին, բուսական համեղ սննդի հյուրասիրություն, մրցանակների խաղարկություն մասնակիցների միջև և մի շարք այլ հաճելի անակնկալներ:
Փառատոնի շրջանակներում տեղի կունենան մի շարք միջոցառումներ՝ համերգային ծրագիր՝ հրավիրված երաժիշտների մասնակցությամբ: «Հեծանիվ+» ՀԿ-ն կանցկացնի անվճար հեծանվավարժանք: Street Workout Armenia-ն կներկայացնի, թե ինչքան կարևոր է առողջ ապրելակերպը: Step Slackliners խումբը slackline-ի բաց դաս կանցկացնի: Յոգայի ֆեդերացիայի փոխնախագահ Hrant Zen Danduroff-ը կանցկացնի յոգայի բաց դաս: DiNGO Animal Lovers-ը կբերի որդեգրման ենթակա կենդանիներին և նույնիսկ կարելի է որդեգրել նրանցից մեկին: Կլինի նաև վերամշակված իրերի ցուցահանդես։
Կլինի նաև Free Market-ի սեղանիկ, բերեք այն ամենը ինչ տարիներով դրված է դարակներում, ու երբեք էլ չեք օգտագործելու, թողեք սեղանիկին ու հնարավոր է ինչ-որ մեկին դա պետքական լինի: Նույնպես կարող եք սեղանիկից վերցնել այն, ինչ ձեզ պետք կգա: Փառատոնի բոլոր հյուրերը նվեր կստանան բուսակերական թեմայով գրքույկներ և CD-ներ, երեկոյան ֆիլմերի դիտում, այդ թվում նաև Հայաստանի բուսակերների մասնակցությամբ հեղինակային տեսահոլովակներ:

Դիտվել է՝ 1789

Մեկնաբանություններ