«Մի 2 տարի է, շաքարի դեղերը, որ ստանում ենք, հիմնականում էլ չեն օգնում»: Երևանի պոլիկլինիկաներից մեկում մեր հարցումների ժամանակ գրեթե միաբերան նույն պատասխանը ստացանք շաքարային դիաբետի դեմ դեղորայք ստանալու համար հերթի մեջ կանգնած հիվանդներից: Վերջինների խոսքով պատճառը դեղերш հնդկական ծագումն է, քանի որ մինչ այդ բավականին հաջող էր եվրոպական երկրներից ներկրվող Դիաբետոն կոչվող դեղի ազդեցությունը: Այժմ դրան փոխարինելու են եկել հնդկական արտադրության «ԴիաԶոն-ՄՌ», «ԴիաՄար Մ» անուններով դեղերը: ՀՀ Առողջապահության նախարարությունից «Հարթակ»-ին տված պարզաբանման մեջ նշվում է, որ «դեղերը գրանցման են երաշխավորվել, քանի որ դրանց որակը, արդյունավետությունը և անվտանգությունը համապատասխանել են ՀՀ-ում ընդունված գրանցման պահանջներին»: Ըստ այս պարզաբանման, «չնկարագրված, անսպասելի ազդեցության հիմնավորված բողոքներ չեն արձանագրվել»:
«Երբ եվրոպական ծագման դեղորայքը փոխարինվեց հնդկականով, հիվանդների կողմից սկզբում բողոքներ եղան», - ասում է Թիվ 1 պոլիկլինիկայի փոխտնօրեն Նունե Դավթյանը: Նա չի ժխտում, որ ֆրանսիական դեղորայքն ավելի որակյալ էր, սակայն, ինչպես ինքն է նշում, մարդիկ արդեն հարմարվել են նոր դեղերին. «Մի մասին դեղն օգնում է, մյուսներին՝ կարող է ոչ այնքան։ Դեպքեր են եղել, որ հիվանդները հրաժարվել են դեղորայքից», - փաստում է Ն. Դավթյանը:
Անի ԳՅՈԶԱԼՅԱՆ
Մանրամասն կարդացեք «Հարթակի» այսօրվա համարում: