ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Սեպտեմբերի 26-ին կմեկնարկի ԱրմԹեք համաժողովը

Սեպտեմբերի 26-ին կմեկնարկի ԱրմԹեք համաժողովը
25.09.2014 | 15:14

Վաղը՝ սեպտեմբերի 26-ին, Նյու Յորքում կմեկնարկի ԱրմԹեք 2014 Հայաստանի բարձր տեխնոլոգիաների 7-րդ ամենամյա համաժողովը:
Համաժողովի կազմակերպիչներն են ՀՀ կառավարությունը, Համաշխարհային բանկը և Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամը, հովանավորներն են Քրոնիմետը, Դ-Լինկ ընկերությունը և Հայ օգնության ֆոնդը, գործընկերները՝ Մենթոր Գրաֆիկս և ՓիքսԱրթ կազմակերպությունները, աջակիցները՝ Զարգացման հայկական գործակալությունը, Հայաստան հիմնադրամ ԱՄՆ, Վիասֆեր տեխնոպարկ, Ագնիան, Դիջիթըլ Փոմըգրանեթ և Ֆայնբերգ ընկերությունները:
Համաժողովի բանախոսների շարքում են բարձրաստիճան պաշտոնյաներ, տեխնոլոգիական, ինժեներական ոլորտների խոշորոգույն ընկերությունների ղեկավարներ, կրթական հաստատությունների ներկայացուցիչներ և այլն, մասնավորապես՝ Թուիթեր կազմակերպության փոխնախագահ Րաֆֆի Քրիքորյանը, Դ-Լինկ Քորփորեյշնի փոխնախագահ Թոմաս Հուանգը, Վոլֆրամ Ինք կազմակերպության Իմիջ մշակումների կառավարիչ Շադի Աշնաին, ՓիքսԱրթ ընկերության համահիմնադիր Հովհաննես Ավոյանը, Սինոփսիս Ինք․ կազմակերպության գլխավոր գործադիր տնօրեն և նախագահ Չի-Ֆուն Չանը և այլն:
ԱրմԹեքի ընթացքում տեղի կունենան հետևյալ թեմաներով քննարկումներ.
. Բարձր տեխնոլոգիաների ոլորտը Հայաստանում․ վերջին զարգացումները և հաջողության պատմությունները
. Կրթություն, հետազոտություններ և մասնագիտական զարգացում
. Տարածաշրջանային զարգացում, աքսելերացիա և բիզնես միջավայր
. Նորարարություն, սկսնակ ընկերություններ և ձեռներեցություն
Համաժողովի օրակարգին կարող եք ծանոթանալ հետևելով հղմանը:
ԱրմԹեք Համաժողովը հիմնադրվել է 2006թ. Սիլիկոնյան Հովտում տեխնոլոգիաների և գործարար ոլորտների մասնագետների կողմից և հետագայում ՀՀ Կառավարության կողմից պաշտոնապես ճանաչվել է որպես երկրի բարձր տեխնոլոգիաների ոլորտի գործարար հարթակ՝ Հայաստանի տեխնոլոգիաների բնագավառում մասնագիտական առաջընթացն ապահովելու և տեխնոլոգիական ոլորտի արագ աճը խթանելու համար: Առաջին ԱրմԹեք Համաժողովն անցկացվել է 2007թ. ԱՄՆ-ի Կալիֆորնիա նահանգի Սան-Ֆրանցիսկո քաղաքում, որից հետո միջոցառումը հաջորդաբար կազմակերպվում է Հայաստանում և Ամերիկայում:

Դիտվել է՝ 2107

Մեկնաբանություններ