-
22.11.2014|
22:39
ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը Քանաքեռի զորամասում մասնակցեց Հետախույզի օրվա տոնական միջոցառմանը, որից հետո լրագրողների հետ զրույցում անդրադարձավ հատուկ գործողությանը, որն իրականացվեց նոյեմբերի 12-ին ադրբեջանական զինուժի խոցած հայկական ռազմական ուղղաթիռի անձնակազմի աճյունները և դին տարհանելու համար:
-
22.11.2014|
22:32
Հայաստանի արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը «Թվիթեր» սոցցանցի իր էջում արձագանքել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի գրառման այն մասին, որ Ադրբեջանի «քաղաքական համակարգը կարող է որպես մոդել ծառայել եվրոպական քաղաքական համակարգի համար»:
-
22.11.2014|
22:31
Հայկական զինուժի վերջին գործողություններից և խոցված ուղղաթիռի անդամների դուրսբերումից հետո իրադրությունը շփման գծում վերահսկելի է՝ ասել է ԼՂ պաշտպանության նախարար Մովսես Հակոբյանը:
-
22.11.2014|
22:30
ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի հրամանագրով «Արիության համար» մեդալով հետմահու պարգևատրվել են Ադրբեջանի զինված ուժերի կողմից հրադադարի ռեժիմը խախտելու հետևանքով ուսումնավարժական թռիչքի ժամանակ խոցված ԼՂՀ ռազմական օդուժի Մի-24 ուղղաթիռի անձնակազմի անդամներ մայոր Սերգեյ Սահակյանը, ավագ լեյտենանտ Սարգիս Նազարյանը, լեյտենանտ Ազատ Սահակյանը:
-
22.11.2014|
22:27
«Հայկական զինված ուժերի կողմից խոցված ուղղաթիռի անկման վայրում հատուկ գործողություն իրականացնելու, ադրբեջանական զինված ուժերի կորուստների մասին տեղեկատվությունը ամբողջովին հիմնազուրկ է և հանդիսանում է հերթական սադրանքը»՝ հայտարարել է Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը:
-
22.11.2014|
22:25
ՀՀ պաշտպանության նախարարի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը` ֆեյսբուքյան իր էջում մանրամասներ է հրապարակել նոյեմբերի 12-ին Ադրբեջանի խոցած Մի-24 ուղղաթիռի անկման վայրում ԼՂ պաշտպանության բանակի հատուկ նշանակության գործողության մասին:
-
22.11.2014|
17:59
Ազատ, լսում ես, չէ՞:
ՈԻզում էի ասել՝ ինչ լուսեղ ու սիմվոլիկ էր ճակատագիրդ, որդի՜ս:
Չե՜ս ափսոսում:
-
22.11.2014|
16:59
Այսօր առավոտյան հերթական անգամ առիթ ունեցանք հպարտանալու մեր բանակի ոգով, արհեստավարժությամբ. հետ վերադարձվեցին թշնամու կողմից խոցված ուղղաթիռի հերոսների մարմինները:
-
22.11.2014|
12:10
Լավ է, որ վերջապես տղերքը «տուն» եկան:
-Տղերքն այլեւս անվախճան թռիչի մեջ են, երկնային արքայություն իրենց:
-Մենք մեր պարտքը պարզապես կատարեցինք իրենց հանդեպ:
-
22.11.2014|
12:05
Հաշվի առնելով ադրբեջանական կողմի պաշտոնական հայտարարություններն ու բանականության իսպառ բացակայությունը, ԼՂՀ զինված ուժերը ստիպված դիմել են նոյեմբերի 12-ին հակառակորդի կողմից խոցված ուղղաթիռի անձնակազմի ճակատագիրը անկման վայրում պարզելու և դրանից բխող խնդիրներ լուծելու հատուկ նշանակության գործողության: