ՀԱՊԿ-ի վերլուծական ծառայությունը գործում է շուրջօրյա և ուշադիր հետևում է Կուրսկի շրջանում իրավիճակի զարգացմանը՝ հայտնել են ռազմական դաշինքի մամուլի ծառայությունից։ Կազմակերպությունը խոստացել է սահմանված ժամկետում իրականացնել բոլոր անհրաժեշտ ընթացակարգերը՝ Ռուսաստանի կողմից ռազմական օգնության խնդրանքի դեպքում, սակայն մինչև օրս Կուրսկի շրջանում ստեղծված իրավիճակի առիթով Ռուսաստանի կողմից նման դիմում չի եղել։                
 

Սերժ Սարգսյանը Գեղարքունիքի մարզում

Սերժ Սարգսյանը Գեղարքունիքի մարզում
27.07.2014 | 13:36

Նախագահ Սերժ Սարգսյանն աշխատանքային այցով մեկնել է Գեղարքունիքի մարզ: Նա Ծովասար համայնքում այցելել է նորաբաց հանգստի համալիր, ծանոթացել հանգստի և ժամանցի կազմակերպման համար ստեղծված պայմաններին: Նախագահը ծանոթացել է նաև Սևան-Գավառ մայրուղուց դեպի Լճափ համայնք տանող ճանապարհահատվածի հիմնանորոգման աշխատանքների ընթացքին: Այս ճանապարհահատվածի հիմնանորոգումը նրա նախընտրական խոստումներից է, նախատեսվում է ավարտել սեպտեմբերի 1-ին: Հանրապետության նախագահին ներկայացվել է, որ արդեն կատարվել է հողային աշխատանքների հիմնական մասը, և ճանապարհի սկզբնամասում տեղադրվել է խճային հիմքը, որին կհաջորդեն ասֆալտբետոնե շերտի կառուցման աշխատանքները: Նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպել է Լճափ համայնքի բնակիչների հետ, խոսել են համայնքին հուզող խնդիրների մասին: Նրանք կարևորել են ճանապարհի հիմնանորոգումը, ընդգծելով, որ գյուղ մտնող հիմնական ճանապարհը տևական ժամանակ չէր նորոգվել, երթևեկությունն այդ հատվածում մեծ դժվարություններ էր առաջացնում:
Մարզկենտրոն Գավառում հանրապետության նախագահը ծանոթացել է քաղաքի կենտրոնական հրապարակի հիմնանորոգման ծրագրին: Աշխատանքները մեկնարկել են հունիսից, արդեն անցկացվել է ջրագծի համակարգ, ապամոնտաժվել է նախկին շատրվանային համակարգը, կատարվել են ջրավազանի ցանցապատման և բետոնապատման աշխատանքները:
Գավառում հանրապետության նախագահն այցելել է նաև Շախմատի ակադեմիայի Գավառի տարածքային մասնաճյուղ, որը գտնվում է քաղաքի ՈՒսուցողական կենտրոնի շենքում: Սերժ Սարգսյանը ծանոթացել է կենտրոնի առաջին հարկում Շախմատի ակադեմիայի Գավառի տարածքային մասնաճյուղի համար առանձնացված և հիմնանորոգված հատվածին, որտեղ բարելավված պայմաններում նոր ուսումնական տարվա սկզբից պարապմունքներ կանցկացնեն Գավառի շախմատասեր դպրոցականները:
Մարտունի քաղաքի մշակույթի տանը Սերժ Սարգսյանը ներկա է գտնվել «Սևանա լիճ-2014» շախմատի միջազգային մրցաշարի բացման արարողությանը, որ անցկացնում է Հայաստանի շախմատի ակադեմիան՝ Հայաստանի շախմատի ֆեդերացիայի հետ համատեղ: «Սևանա լիճ-2014»-ը ՖԻԴԵ-ի 16-րդ կարգի շրջանային մրցաշար է, որին մասնակցում են տարբեր երկրներից ժամանած 10 ուժեղագույն գրոսմայստերներ:

Դիտվել է՝ 2055

Մեկնաբանություններ