Աֆրիկյանների հուշարձան-շենքի բակում՝ Տերյան 11 հասցեում, այսօր ժամը 15:00-ին ելույթ կունենա աշխարհահռչակ դաշնակահար և կոմպոզիտոր Տիգրան Համասյանը:
«Մեր քաղաքը» հանրային-քաղաքացիական նախաձեռնությունը և «SOS! Փրկենք Աֆրիկյանների ակումբի շենքը» հրավիրում են երևանցիներին մասնակցելու բացառիկ համերգին` նվիրված հուշարձանի պաշտպանությանը։
«Մենք բարձր ենք գնահատում մեր քաղաքի պատմական ժառանգության պահպանությանը նպաստող ցանկացած նախաձեռնություն և ուրախ ենք, որ պատիվ ունենք մեր կողքին տեսնելու հռչակավոր երաժշտին»,- նշում են ակտիվիստները: